ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48
Միասին իրականացնելու ենք նույնիսկ ամենահավակնոտ ծրագրերը
Հիանալի ժամանց, ուրախ տրամադրություն, դրական լիցքեր: Հայբիզնեսբանկում մեկնարկած փոփոխություններից հետո անցկացվել է առաջին թիմբիլդինգը՝ ՏՏ վարչության աշխատակիցների համար:
«Շատ կարևոր է մի պահ դադար առնել, կիսվել տպավորություններով, ստանալ դրական լիցքեր և անցնել աշխատանքային նոր նպատակների իրականացմանը: Առաջին հերթին Բանկը պետք է մատուցի նորարարական, բարձրակարգ ծառայություններ իր հաճախորդներին՝ հաշվի առնելով նրանց ցանկություններն ու ինքնասպասարկման հնարավորությունները: Սակայն նույնքան կարևոր է հարմարավետ պայմաններ ստեղծել նաև աշխատակիցների համար: Մարդիկ պետք է զգան աշխատանքի գնալու ուրախությունը, լինեն մոտիվացված: Մենք աշխատելու ենք այդ ուղղությամբ: Կարծում եմ, այս միջոցառումն էլ կնպաստի մեկ նպատակի շուրջ համախմբմանն ու թիմի հաջողությանը»,- նշեց ՏՏ ղեկավար Վադիմ Գերասիմենկոն:
«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Արտավազդ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել թիմին՝ նշելով, որ ներդրվելու են Բանկի աշխատակիցների խրախուսման մեխանիզմներ: «Կարճ ժամանակահատվածում ՏՏ թիմը հասել է հաջողությունների՝ իրականացնելով թվայնացման ծրագրային ժամանակակից լուծումներ: Շուտով մեր Բանկը հաճախորդներին է ներկայանալու նոր թվային պրոդուկտներով և ծառայություններով: Եվ այդ մեծ աշխատանքի հետևում թիմն է՝ աշխատակիցների համախմբվածությամբ: Կարծում եմ, լավ ավանդույթ կդառնա ամեն նշանակալի հաջողություն նման ձևաչափով նշելը և աշխատակիցներին խրախուսելը»,- հավելել է Վարչության նախագահը:
Միջոցառման ընթացքում շեշտվեց այն գաղափարը, որ նոր ուղի սկսելու ճանապարհին ինչպիսի նպատակներ էլ դրված լինեն Բանկի առջև, ինչ նորարար ծրագրեր և փոփոխություններ էլ ներդրվեն, առանց մարդկանց ցանկության ու հաջողության հասնելու կամքի՝ ցանկալի արդյունքներ չեն գրանցվի:
Հայբիզնեսբանկն ընթանում է նոր ուղիով՝ ամեն նոր իրականացված ծրագրից հետո ավելի ու ավելի ուժեղ թիմով, որի հետ իրականություն կարող են դառնալ նույնիսկ ամենահավակնոտ ծրագրերը:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Հարգելի՛ հաճախորդներ և գործընկերներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, մշտապես հոգ տանելով իր հաճախորդների
հարմարավետության և իր կողմից մատուցվող ծառայությունների զարգացման համար,
տեղեկացնում է, որ հունիսի 25-ին հաճախորդներին հասանելի կլինեն Բանկի...
Ավելին

Հարգելի՛ հաճախորդներ և գործընկերներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, մշտապես հոգ տանելով իր հաճախորդների
հարմարավետության և իր կողմից մատուցվող ծառայությունների զարգացման համար,
տեղեկացնում է, որ հունիսի 18-ին հաճախորդներին հասանելի կլինեն Բանկի...
Ավելին

Անշարժ և շարժական գույք գնահատող
ընկերությունների ընտրության բաց մրցույթի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
<<ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ >> ՓԲԸ-ն (այսուհետև` Բանկ) անշարժ և շարժական գույք գնահատող ընկերությունների հետ համագործակցության նպատակով հայտարարում է բաց մրցույթ:
Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են մրցութային դիմում-հայտերը՝ պահանջվող փաստաթղթերի հետ միասին, փակ ծրարներով ներկայացնել Բանկի Գլխամասային....
Ավելին

Հարգելի՛ հաճախորդներ և գործընկերներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, մշտապես հոգ տանելով իր հաճախորդների
հարմարավետության և իր կողմից մատուցվող ծառայությունների զարգացման համար,
տեղեկացնում է, որ հունիսի 11-ին հաճախորդներին հասանելի կլինեն Բանկի...
Ավելին

Ամփոփվել է «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով լրագրողական մրցույթը
Տնտեսական խորքային վերլուծություններ և որակյալ տեղեկատվական դաշտ՝ Հայաստանի
բանկերի միությունն ամփոփել է արդեն 3-րդ տարին անցկացվող «Տարվա լավագույն
ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով լրագրողական մրցույթը:
Այս տարի ՀՄԲ-ն ընդլայնել էր մասնակիցների շրջանակը և մրցույթին մասնակցելու հնարավորություն տվել ոչ
միայն լրագրողներին, այլև վերլուծաբան-հետազոտողներին և գիտնականներին...
Ավելին

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցեց հունիսմեկյան միջոցառմանը՝ ժպիտներ նվիրելով մանուկներին
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցեց Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից կազմակերպված տոնական համերգ-միջոցառմանը:
«Արամ Խաչատրյան» համերգասրահի հարակից տարածքում կազմակերպված բացօթյա միջոցառման ընթացքում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հանդես եկավ իր գունեղ տաղավարով, որտեղ փոքրիկ հաճախորդներին ներկայացրեց ABB-KIDS քարտը, որը լայն հնարավորությունների հարթակ է երեխաների...
Ավելին


ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփել է «Նոր հնարավորություններ Mastercard-ի հետ» ակցիան
Ամփոփվել են ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ և Mastercard վճարահաշվարկային համակարգի հետ
համատեղ՝ «Նոր հնարավորություններ Mastercard-ի հետ» ակցիայի արդյունքները:
Ակցիայի շրջանակներում Բանկի Mastercard վճարահաշվարկային համակարգի
քարտապանները հնարավորություն ունեին կատարելով 10 000 ՀՀ դրամ և ավելի
գումարով անկանխիկ գնումներ՝ դառնալ ամենաշատ գործարքներ կատարած 15
հաջողակներից մեկը, ով կստանար Iphone 13 Pro...
Ավելին


«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am