Գլխավոր / Նորություններ

Անշարժ և շարժական գույք գնահատող

ընկերությունների ընտրության բաց մրցույթի

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

<<ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ>> ՓԲԸ-ն (այսուհետև` Բանկ) անշարժ և շարժական գույք գնահատող ընկերությունների հետ համագործակցության նպատակով հայտարարում է բաց մրցույթ:

Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են մրցութային դիմում-հայտերը՝ պահանջվող փաստաթղթերի հետ միասին, փակ ծրարներով ներկայացնել Բանկի Գլխամասային գրասենյակ՝ ՀՀ, ք.Երևան, Նալբանդյան 48 հասցեով, մինչև 2022 թվականի հունիսի 30-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:15-ից 16:45-ը:

Փակ ծրարի վրա պետք է նշվի.

  •   Չբացել մինչև մրցույթի անցկացման օրը» գրառումը.
  •   Մրցութային հանձնաժողովին» գրառումը.
  •   Ուղարկող (Մրցույթի մասնակից) և ստացող (Մրցույթի կազմակերպիչ) կազմակերպությունների հասցեները, ամբողջական անվանումները:

 Մրցույթի արդյունքների վերաբերյալ բոլոր մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2022 թվականի հուլիսի 11-ը:

Տեղեկությունների համար զանգահարել Բանկի Ռիսկերի կառավարման և հսկողության դեպարտամենտ (+37410) 59 20 38 հեռախոսահամարով:

 

Պահանջվող փաստաթղթերի ցանկ

 

Մրցույթի համար պահանջվող փաստաթղթերկի ցանկ անկախ գնահատող ընկերությունների համար

 

  1. Դիմում-հայտ.
  2. Կանոնադրություն` լրացումներով և փոփոխություններով (կրկնօրինակ).
  3. Պետական ռեգիստրի գրանցման վկայականը` իր ներդիրներով, ներառյալ՝ տնօրենի  վերաբերյալ տեղեկատվության ներդիրը (կրկնօրինակ).
  4. ՀՎՀՀ (կրկնօրինակ).  
  5. Էլեկտրոնային եղանակով Հարկային մարմնին ներկայացված վերջին մեկ տարվա հաշվետվությունները և հաշվետվություններն ընդունված լինելու վերաբերյալ ծանուցումները կամ այլ եղանակով Հարկային մարմնի կողմից հաստատված հաշվետվությունները.
  6. Նախորդ 1 (մեկ) տարվա ընթացքում գույքի գնահատման (վերագնահատման) կատարված աշխատանքների ցանկ.
  7. Իրացվելիության գործակիցների գործածման սանդղակ` գույքի տեսակից, արժեքից ու գտնվելու վայրից կախված.
  8. Վերջին հաշվետու ամսվա դրությամբ հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք.
  9. Գնահատման տիպային պայմանագրերի և գնահատման եզրակացությունների օրինակներ.
  10. Ընկերության մասնաճյուղերի կամ ներկայացուչթյունների ցանկ
  11. Ընկերության հետ աշխատանքային պայմանագիր կնքած որակավորված գնահատողների ցանկ (առնվազն երկու որակավորված գնահատող, որոնք չեն ունենա այլ գնահատող ընկերության հետ աշխատանքային պայմանագիր):
  12. Տեղեկանք այլ բանկերի և ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության վերաբերյալ.
  13. Մատուցվող ծառայությունների և սպասարկման սակագների ցանկ.
  14. Մասնագիտական պատասխանատվության վերաբերյալ ապահովագրության պայմանագրի (վկայագրի) պատճեն.
  15. Ընկերության և աշխատակիցների ԱՔՌԱ տեղեկատվություն
  16. Այլ փաստաթղթեր` ըստ անհրաժեշտության:
Նորություններ
Հունիս 24, 2022

Հարգելի՛ հաճախորդներ և գործընկերներ,

 

 

 

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, մշտապես հոգ տանելով իր հաճախորդների

 

հարմարավետության և իր կողմից մատուցվող ծառայությունների զարգացման համար,

 

տեղեկացնում է, որ հունիսի 25-ին  հաճախորդներին հասանելի կլինեն Բանկի...


Ավելին
Հունիս 17, 2022

Հարգելի՛ հաճախորդներ և գործընկերներ,

 

 

 

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, մշտապես հոգ տանելով իր հաճախորդների

 

հարմարավետության և իր կողմից մատուցվող ծառայությունների զարգացման համար,

 

տեղեկացնում է, որ հունիսի 18-ին  հաճախորդներին հասանելի կլինեն Բանկի...


Ավելին
Հունիս 10, 2022

Հարգելի՛ հաճախորդներ և գործընկերներ,

 

 

 

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, մշտապես հոգ տանելով իր հաճախորդների

 

հարմարավետության և իր կողմից մատուցվող ծառայությունների զարգացման համար,

 

տեղեկացնում է, որ հունիսի 11-ին  հաճախորդներին հասանելի կլինեն Բանկի...


Ավելին
Հունիս 07, 2022

Ամփոփվել է «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով լրագրողական մրցույթը 

 

  Տնտեսական խորքային վերլուծություններ և որակյալ տեղեկատվական դաշտ՝ Հայաստանի  

  բանկերի միությունն ամփոփել է արդեն 3-րդ տարին անցկացվող  «Տարվա լավագույն

  ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով լրագրողական մրցույթը:  

  Այս տարի ՀՄԲ-ն ընդլայնել էր մասնակիցների շրջանակը և մրցույթին մասնակցելու հնարավորություն տվել ոչ

  միայն լրագրողներին, այլև վերլուծաբան-հետազոտողներին և գիտնականներին...


Ավելին
Հունիս 03, 2022

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցեց հունիսմեկյան միջոցառմանը՝ ժպիտներ նվիրելով մանուկներին

 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցեց Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից կազմակերպված տոնական համերգ-միջոցառմանը:

«Արամ Խաչատրյան» համերգասրահի հարակից տարածքում կազմակերպված բացօթյա միջոցառման ընթացքում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հանդես եկավ իր գունեղ տաղավարով, որտեղ փոքրիկ հաճախորդներին ներկայացրեց ABB-KIDS քարտը, որը լայն հնարավորությունների հարթակ է երեխաների...


Ավելին
Հունիս 03, 2022
Հունիս 02, 2022

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփել է «Նոր հնարավորություններ Mastercard-ի հետ» ակցիան

             

 

 Ամփոփվել են ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ և Mastercard վճարահաշվարկային համակարգի հետ

 համատեղ՝ «Նոր հնարավորություններ Mastercard-ի հետ» ակցիայի արդյունքները:

 

 Ակցիայի շրջանակներում Բանկի Mastercard վճարահաշվարկային համակարգի 

 քարտապանները հնարավորություն ունեին կատարելով 10 000 ՀՀ դրամ և ավելի

 գումարով անկանխիկ գնումներ՝ դառնալ ամենաշատ գործարքներ կատարած 15

 հաջողակներից մեկը, ով կստանար Iphone 13 Pro...


Ավելին
Հունիս 01, 2022

Շնորհավոր երեխաների պաշտպանության օրը



Ավելին
Մայիս 27, 2022

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԸ


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից