Աշխատավարձային նախագծեր
Սակագներ
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է աշխատավարձերի վճարման ժամանակակից և հարմարավետ եղանակ:

Ընկերության համար աշխատավարձային նախագծի առավելություններն են.
- — Հաշվապահական հաշվառման պարզեցում,
- — Աշխատավարձերի վճարման անվտանգության և գաղտնիության ապահովում,
- — Կանխիկ եղանակով աշխատավարձի ստացման հետ կապված` աշխատանքային ժամանակի խնայողություն,
- — Դրամարկղի և հաշվապահության աշխատակիցների գծով, ինչպես նաև ինկասացիայի գծով ծախսերի կրճատում:
Աշխատավարձային նախագծերը ընկերության աշխատակիցներին հնարավորություն են տալիս.
- — Ստանալ քարտային հաշվին առկա դրական մնացորդին հաշվեգրվող տարեկան տոկոսադրույք,
- — Կատարել անվճար կանխիկացում Բանկի բանկոմատներից և կանխիկացման կետերից,
- — Ստանալ վարկային գծերի բացման հնարավորություն,
- — Իրականացնել անկանխիկ գործարքներ առևտրի և սպասարկման կետերում,
- — Օգտվել Բանկի քարտապաններին տրամադրվող զեղչերից,
- — Կատարել անկանխիկ փոխանցումներ։
Աշխատավարձային նախագիծ իրականացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- — Ընկերության դիմումը,
- — Ընկերության աշխատակիցների ցանկը,
- — Ընկերության աշխատակիցների անձնագրերի, սոց. քարտերի պատճենները,
- — Ընկերության աշխատակիցների կողմից լրացված քարտերի տրամադրման դիմումները:
Թարմացված է` 2022-09-07 17:08