Առարկայազուրկ մետաղական հաշիվներ

Տեղեկատվություն հաշիվների մասին
“ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ” ՓԲԸ – ն այսուհետ առաջարկում է առարկայազուրկ մետաղական հաշիվներ, որոնց միջոցով հնարավոր է նվազագույնի հասցնել արտարժութային ռիսկերը: “ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ” ՓԲԸ մետաղական հաշիվը նախատեսված է անկանխիկ 999.9 հարգի ոսկու հաշվառման և դրանով գործարքներ կատարելու համար: Առարկայազուրկ մետաղական հաշիվը թանկարժեք մետաղները ներդրումային դաշտում օգտագործելու նոր և ժամանակակից մեթոդ է: Թանկարժեք մետաղները չեն կորցնում իրենց արժեքը անկախ քաղաքական և տնտեսական իրավիճակից:
page picture

Անկանխիկ ոսկով մետաղական հաշիվները հնարավորություն են ընձեռում օգտվել մի շարք առավելություններից`

  • — պահպանել և կուտակել դրամական միջոցներ ցանկացած պայմաններում, ներառյալ` ինֆլյացիա, անկայուն շուկայական իրավիճակ, ճգնաժամ,
  • — ավելացնել խնայողություններն` ի հաշիվ միջազգային շուկայում թանկարժեք մետաղի արժեքի աճի,
  • — ներդրումներն իրականացնել առանց ժամկետային և գումարային սահմանափակումների,
  • — ապահովել իրացվելիության բարձր մակարդակ` ցանկացած ժամանակ ոսկին Բանկին վաճառելու շնորհիվ` տվյալ պահին գործող փոխարժեքով,
  • — բացառել արտարժութային ռիսկերը:
Զգուշացում
Առարկայազուրկ մտաղական հաշիվները չեն հատուցվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

Թարմացված է` 2022-09-07 17:08