Մոբայլ բանկինգ
Ի՞նչ է մոբայլ բանկինգը
ABB-MobileBank հավելվածը ինտերնետ բանկինգ ծառայության հեռախոսային տարբերակն է, որը հնարավորություն է ընձեռում ցանկացած վայրում կառավարել բանկային հաշիվները` օգտագործելով բջջային հեռախոսին հասանելի ցանկացած տեսակի ինտերնետային միացում:

Այս ծառայությունը Ձեզ հնարավորություն է տալիս․
- — Կառավարել Ձեր բանկային և քարտային հաշիվները, տեսնել գործարքների պատմությունը
- — Իրականացնել արտարժույթի փոխանակում
- — Վճարել կոմունալ ծառայությունների դիմաց
- — Դիտել Ձեր վարկային պարտավորությունները, վարկերի գծով կատարված վճարումները, վճարել վարկերը
- — Կատարել բյուջետային փոխանցումներ և ՃՈ տուգանքների վճարումներ
- — Դիտել Ձեր ավանդային պայմանագրերը, համալրել ավանդները
- — Ավելին
Ինտերնետ բանկինգ
Մոբայլ բանկինգ ծառայությունը ակտիվացվում է ինտերնետ բանկինգ ծառայության հետ զուգահեռ, որի օգնությամբ ցանկացած ժամանակ կարող եք կառավարել Ձեր հաշիվները
Անվտանգություն
Համակարգի անվտանգությունն ապահովելու համար ընտրված են ժամանակակից միջոցներ: Օգտագործողների նույնականացման և գործարքների իրականացման նպատակով օգտագործվում են VASCO Data Security ընկերության Digipass սարքերը /տոկենները/: Digipass սարքերը գեներացնում են փաստաթղթերը հաստատելու համար անհրաժեշտ միանգամյա գաղտնաբառերը: Գաղտնաբառը հնարավոր է ստանալ նաև առանց գաղտնաբառ գեներացնող սարքի տրամադրման` SMS հաղորդագրության միջոցով կամ OAUTH 2.0 արձանագրությամբ աշխատող ծրագրային ապահովման միջոցով:
Թարմացված է` 2022-09-07 17:08