Պետական աջաացության

Տեղեկատվություն պետական աջակցության հաշվի մասին
Պետական աջակցության հաշիվը Բանկում բացվող հատուկ հաշիվ է, որին փոխանցվում են 2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ընտանիքում ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի ընտանեկան դրամագլխին ուղղվող միջոցները: Պետական աջակցության հաշիվը բացվում է երեխայի (հաշվետիրոջ) անունով, երեխայի հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրի հասցեում հաշվառված օրինական ներկայացուցչի (ծնողի, խնամակալի, որդեգրողի) դիմումի հիման վրա: Պետական աջակցության հաշվում առկա միջոցները տնօրինելը սահմանափակված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
page picture

Ֆիզիկական անձանց բանկային կամ առարկայազուրկ մետաղական հաշվի բացման փաստաթղթերի ցանկ․

  • — Հաշիվ բացելու դիմում-պայմանագիր,
  • — Անձը հաստատող փաստաթուղթ,
  • — Սոցիալական քարտ կամ Հանրային ծառայության համարանիշ կամ վերջիններս չունենալու մասին տեղեկանք (Նույնականացման քարտ ներկայացնելու դեպքում չի պահանջվում),
  • — Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ թարգմանված՝ նոտարական վավերացմամբ անձը հաստատող փաստաթուղթ։

Թարմացված է` 2022-09-07 17:08