Սոցիալական հաշիվ
Տեղեկատվություն սոցիալական փաթեթի հաշվի մասինՍոցիալական փաթեթի հաշվի բացման և սպասարկման պայմաններըՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հաշվի բացման փաստաթղթերի ցանկ
Սոցիալական փաթեթի հաշիվը Բանկում բացվող հատուկ հաշիվ է, որին փոխանցվում են սոցիալական փաթեթների գումարները: Սոցիալական փաթեթը ՀՀ պետական մարմիններում և կրթության, մշակույթի, գիտության ու սոցիալական պաշտպանության ոլորտների պետական ոչ առևտրային կազմակերպություններում աշխատողների և (կամ) նրանց անմիջական ընտանիքների անդամների առողջական, կրթական և այլ խնդիրների ապահովման միջոցառումների համախումբ է՝ աշխատողների մոտիվացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով:

ՀՀ քաղաքացի հանդիսացող ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց բանկային կամ առարկայազուրկ մետաղական հաշվի բացման փաստաթղթերի ցանկ.
- — Հաշիվ բացելու դիմում-պայմանագիր,
- — Անձը հաստատող փաստաթուղթ,
- — Հանրային ծառայության համարանիշ (սոցիալական քարտ) կամ վերջինս չունենալու մասին տեղեկանք (նույնականացման քարտ ներկայացնելու դեպքում չի պահանջվում),
- — Ռեզիդենտի «Ճանաչիր հաճախորդիդ» հարցաթերթիկ (KYC):
Թարմացված է` 2022-09-07 17:08