Բանկային հաշիվ
Տեղեկատվություն բանկային հաշիվների մասին
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ իրականացնում է հաշիվների բացում և սպասարկում ՀՀ դրամով և արտարժույթով: Բանկն առաջարկում է բանկային հաշիվներով իրականացվող գործառնությունների լայն շրջանակ` միջոցների կանխիկ մուտքագրում և ելքագրում, անկանխիկ փոխարկային գործառնություններ, փոխանցումներ հաշվից ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս:
Ֆիզիկական անձանց բանկային կամ առարկայազուրկ մետաղական հաշվի բացման փաստաթղթերի ցանկ
- — հաշիվ բացելու դիմում-պայմանագիր,
- — Անձը հաստատող փաստաթուղթ
- — Սոցիալական քարտ կամ Հանրային ծառայության համարանիշ կամ վերջիններս չունենալու մասին տեղեկանք (Նույնականացման քարտ ներկայացնելու դեպքում չի պահանջվում)
- — Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ թարգմանված՝ նոտարական վավերացմամբ անձը հաստատող փաստաթուղթ
Ուշադրություն
Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք Դուք, եթե Ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել ցպահանջ ավանդի տեղեկատվական ամփոփագրում:
Թարմացված է` 2022-09-07 17:08