Գլխավոր / Ծառայություններ / Ծանուցում քաղվածքների վերաբերյալ
Ծանուցում քաղվածքների վերաբերյալ

 Հարգելի հաճախորդ,

 

           Հիմք ընդունելով «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում, «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում, «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություննեըը՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ այսուհետ Դուք ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ-ում սպասարկվող Ձեր բոլոր հաշիվների, վարկային պարտավորությունների վերաբերյալ քաղվածքները կարող եք ստանալ էլեկտրոնային կապի միջոցով:

 

           ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ-ն Ձեզ տրամադրում է էլեկտրոնային փոստ, որի միջոցով կարող եք ստանալ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ-ում սպասարկվող Ձեր բոլոր հաշիվների, վարկային պարտավորությունների վերաբերյալ քաղվածքները, ինչպես նաև Բանկի կողմից ուղարկվող այլ հաղորդագրությունները: Էլ.փոստի հասցեն Ձեզ ուղարկվել է sms հաղորդագրության միջոցով, մուտք գործելու համար լրացրեք Ձեր գաղտնաբառը (Password), որի վերաբերյալ տեղեկատվությունը նշված է նույն sms հաղորդագրության մեջ (սոց.քարտի համար կամ անձանագրի համար):

 

Այն դեպքում, եթե ցանկանում եք վերոհիշյալ քաղվածքները ստանալ Ձեր այլ էլ.փոստին կամ փոստային կամ  կապի այլ միջոցներով, խնդրում ենք մեկամսյա ժամկետում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ մոտակա մասնաճյուղում ներկայացնել գրավոր դիմում: 

 

           Հարցերի դեպքում կարող եք զանգահարել  +37410592020, +37410592019 , +37460372500 , հեռախոսահամարներով, WhatsApp/Viber` +37494114488 կամ դիմում ներկայացնել` info@armbusinessbank.am Էլ. հասցեին:

Շնորհակալություն ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ ծառայություններից օգտվելու համար:

 

Թարմացված է` 30.12.2020, 17:54

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից