Գլխավոր / Ծառայություններ / Կուտակային կենսաթոշակային համակարգ
Կուտակային կենսաթոշակային համակարգ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ-ն «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ հետ կնքված պայմանագրի համաձայն հանդիսանում է Կենսաթոշակային համակարգի Հաշվի օպերատոր և 2013 թվականի դեկտեմբերի 10-ից կատարում է Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի Մասնակիցների սպասարկում:

Հաշվի օպերատորների միջոցով 1974թ հետո ծնված վարձու աշխատողները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները (պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները) կարող են ընտրել կենսաթոշակային ֆոնդ/ֆոնդի կառավարիչ, հետագայում փոխել այն, իրականացնել փայերի փոխանակում կամ տեղեկատվություն ստանալ իրենց կենսաթոշակային հաշվի վերաբերյալ, կարող են անձնական տվյալներում փոփոխություն կատարել, հետագայում ընտրել կենսաթոշակի ստացման եղանակ եւ այլն:

Պարտադիր կուտակային բաղադրիչին կարելի է միանալ նաև կամավորության սկզբունքով, որին կարող է անդամակցել ցանկացած անձ՝ անկախ տարիքից: Պարտադիր կուտակային բաղադրիչին կամավորության սկզբունքով միանալու մասին որոշումը վերջնական է, և մասնակիցները հետագայում չեն կարող հրաժարվել մասնակցությունից:

 Դուք կարող եք ցանկացած պահի փոխել Ձեր ակտիվ ֆոնդի կառավարչին/կենսաթոշակային ֆոնդը՝ ներկայացնելով Պարտադիր կենսաթոշա-կային ֆոնդը և ֆոնդի կառավարիչ ընտրելու դիմում, որից հետո Ձեր հետագա կուտակային վճարները կուղղվեն Ձեր կողմից ընտրված նոր ֆոնդին:

2015թ-ից Դուք կարող եք ցանկացած պահի մարել համապատասխան ֆոնդերում կուտակված փայերը և մարված փայերի արժեքին համապատասխան ձեռք բերել փայեր այլ ֆոնդերում՝ ներկայացնելով Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու դիմում:

 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԵԹԵ ԴՈՒՔ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՔ ԿԱՏԱՐՈՒՄ, ԱՊԱ ՁԵՐ ԱՆՈՒՆԻՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ՝ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ:

  Ներկայումս գործում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա, ինչպես նաև պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման թույլտվություն ստացած հետևյալ ընկերությունները`

1. «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ

2. «ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ 

«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ընկերությունն առաջարկում է հետևյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերը՝

  • ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ Կայուն Եկամտային,
  • ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ Պահպանողական,
  • ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ Հավասարակշռված:

«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ընկերության կողմից առաջարկվող ֆոնդերի մասին մանրամասն տեղեկությունները ներկայացված են այստեղ:

«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ
Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Վ.Սարգսյան 10, 118 տարածք
Հեռախոս՝ +374 10 31-88-88
Կայք՝ www.amundi-acba.am

 

«ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունն առաջարկում է հետևյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերը՝

  • Ցե-Կվադրատ Ամպեգա Կայուն Եկամտային,
  • Ցե-Կվադրատ Ամպեգա Պահպանողական,
  • Ցե-Կվադրատ Ամպեգա Հավասարակշռված:

 

«ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ կողմից առաջարկվող ֆոնդերի մասին մանրամասն տեղեկությունները ներկայացված են այստեղ:

«ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հանրապետության փող. 37
Հեռախոս՝ +374 10 56-99-21
Էլ. Փոստ՝ info@c-quadrat-ampega.am
Կայք՝ www.c-quadrat-ampega.am

Կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու նպատակով մասնակիցները կարող են նաև մուտք գործել նաև www.epension.am ինտերնետային կայքի «Իմ հաշիվը» ինտերնետային էջը:

Կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.abcfinance.am կամ www.epension.am կայքեր, կամ զանգահարել թեժ գծի անվճար հեռախոսահամարով` 114 (մարզերից` 0 800 114), ինչպես նաև ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ (+37410) 59 20 20 հեռախոսահամարով:

Հանդիսանալով Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի Մասնակից, Բանկում իրականացվող գործառնությունների ցանկին կարող եք տեղեկանալ այստեղ:

Մինչև 31.03.2014թ. ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ տվյալ գործառնությունների գծով սպասարկումը իրականացվում է անվճար:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի Մասնակիցների սպասարկումը կատարվում է Բանկի Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում:

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳ

 

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԱՉԱՓԵՐ

· ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԸՆՏՐԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ

· ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՏԵՍԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

· ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԸՆԹԱՑԻԿ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԴԻՄՈՒՄ

· ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԴԻՄՈՒՄ

· ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄ

· ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ

· ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՑ ՔԱՂՎԱԾՔԻ ՍՏԱՑՄԱՆ ԴԻՄՈՒՄ

· ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԸ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ

· ՄԱՍՆԱԿՑԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ  ՆԱԽՔԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՆԱԼԸ ՄԻԱՆՎԱԳ ՎՃԱՐԻ ՁԵՎՈՎ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄ 

· ՄԱՍՆԱԿՑԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՕՏԱՐԵՐԿՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ

· ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ԴԻՄՈՒՄ

· ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՍՏԱՑՄԱՆ ԴԻՄՈՒՄ

· ՄԱՍՆԱԿՑԻ ԿԱՏԱՐԱԾ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄ

· ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ/ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ

Թարմացված է` 29.09.2014, 08:31

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն սոցիալական ցանցերում պաշտոնապես գրանցված չէ:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ պաշտոնական կայք-էջի հասցեն է՝
www.armbusinessbank.am