Գլխավոր / Կորպորատիվ / Առարկայազուրկ մետաղական հաշիվներ
Առարկայազուրկ մետաղական հաշիվներ

“ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ” ՓԲԸ – ն այսուհետ առաջարկում է առարկայազուրկ մետաղական հաշիվներ, որոնց միջոցով հնարավոր է նվազագույնի հասցնել արտարժութային ռիսկերը: “ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ” ՓԲԸ մետաղական հաշիվը նախատեսված է անկանխիկ 999.9 հարգի ոսկու հաշվառման և դրանով գործարքներ կատարելու համար: Առարկայազուրկ մետաղական հաշիվը թանկարժեք մետաղները ներդրումային դաշտում օգտագործելու նոր և ժամանակակից մեթոդ է: Թանկարժեք մետաղները չեն կորցնում իրենց արժեքը անկախ քաղաքական և տնտեսական իրավիճակից:
Անկանխիկ ոսկով մետաղական հաշիվները հնարավորություն են ընձեռում  օգտվել մի շարք առավելություններից`
  *պահպանել և կուտակել դրամական միջոցներ ցանկացած պայմաններում, ներառյալ` գնաճ, անկայուն շուկայական իրավիճակ, ճգնաժամ,
  *ավելացնել խնայողությունները` ի հաշիվ միջազգային շուկայում թանկարժեք մետաղի արժեքի աճի,
  *ներդրումներն իրականացնել առանց ժամկետային և գումարային սահմանափակումների,
  *ապահովել իրացվելիության բարձր մակարդակ` ցանկացած ժամանակ ոսկին Բանկին վաճառելու շնորհիվ` տվյալ պահին գործող փոխարժեքով,
  *բացառել արտարժութային ռիսկերը:

Առարկայազուրկ մետաղական հաշիվները չեն հատուցվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ” ՓԲԸ Մետաղական հաշիվների ծառայության մատուցման պայմանները

 

Թարմացված է` 14.04.2017, 19:50

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն սոցիալական ցանցերում պաշտոնապես գրանցված չէ:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ պաշտոնական կայք-էջի հասցեն է՝
www.armbusinessbank.am