Գլխավոր / Ծառայություններ / Գործառնություններ չեկերով
Գործառնություններ չեկերով

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ընդունում է վճարման բանկային և ճանապարհային չեկեր:

 

American Express ճանապարհային չեկերը կանխիկ դրամական միջոցների պահպանման անվտանգ այլընտրանք են:

Պատրաստվում եք արտասահման գնալ հանգստանալու կամ գործնական նպատակներով և ցանկանում եք ապահովել Ձեր դրամական միջոցների անվտանգությունը` գնեք American Express  ճանապարհային չեկեր:

 

 Եթե Դուք մեկնում եք Միացյալ Արաբական Էմիրություններ որպես գործարար կամ զբոսաշրջիկ և ցանկանում եք անվտանգ տեղափոխել Ձեր գումարը, ապա ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ը առաջարկում է Ձեզ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ-ի անունով թողարկված "Habib Bank" Limited-ի ՄԱԷ դիրհամով բանկային չեկեր:

Բանկային չեկը  որպես վճարման միջոց կարող է օգտագործվել ցանկացած անձանց միջև իրականացվող հիմնականում միջազգային հաշվարկներում, առևտրային գործարքների ժամանակ վճարումներ կատարելու, ինչպես նաև ոչ առևտրային բնույթի վճարումներ իրականացնելու համար:
Բանկային չեկը  սպասարկվում է Ինկասո պայմանով, այսինքն` հաճախորդին չեկի դիմաց վճարվում է  նրա կողմից ներկայացված Բանկային չեկը Ինկասոյի ուղարկելուց և դուրս գրող բանկից վճարումը ստանալուց հետո:

Թարմացված է` 21.02.2013, 16:34

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
“ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ” ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: