Փոխանցումներ

ՔԱՐՏԻՑ ՔԱՐՏ ՓՈԽԱՆՑՈՒՄ

Քարտից քարտ փոխանցումներն իրականացվում ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով (արտարժութային փոխանցումների դեպքում փոխհաշվարկը կատարվում է ՀՀ դրամով):

Քարտից քարտ փոխանցման ծառայության առավելությունները`
*արագություն` փոխանցումն իրականացվում է մի քանի վարկյանում
*հասանելիություն` ծառայությունը հասանելի է 24/7 ռեժիմում
*ցածր միջնորդավճարներ Քարտից քարտ փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է բանկոմատի «Լրացուցիչ ծառայություններ» բաժնում ընտրել «Քարտից քարտ փոխանցում» պատուհանը, մուտքագրել համապատասխան գումարը և ստացող քարտապանի քարտի համարը: Փոխանցումները կատարվում են Բանկի ArCa, VISA և Master card քարտերով` ArCa համակարգի անդամ բանկերի կողմից սպասարկվող հետևյալ բանկերի քարտապաններին.

*ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ
*ԱՄԵՐԻԱ ԲԱՆԿ
*ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ
*ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ
*ԱՐԱՐԱՏ ԲԱՆԿ
*ԱՐԴՇԻՆԲԱՆԿ
*ԱՐՑԱԽԲԱՆԿ 
*ԲԻԲԼՈՍ ԲԱՆԿ
*ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ
*ԻՆԵԿՈԲԱՆԿ
*ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ
*ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ
*ՄԵԼԼԱԹ ԲԱՆԿ
*ՅՈՒՆԻԲԱՆԿ
*ԷՎՈԿԱԲԱՆԿ

Քարտից քարտ փոխանցման նվազագույնը գումարը պետք է լինի 500 ՀՀ դրամ, առավելագույնը` 500000ՀՀ դրամ: Փոխանցման միջնորդավճարը` համաձայն Բանկում գործող սակագների:

Թարմացված է` 20.05.2020, 11:11

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից