Փոխանցումներ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներհանրապետական դրամական փոխանցումները կատարում է հիմնականում ՀՀ կենտրոնական բանկում բացված դրամային թղթակցային հաշվի միջոցով: 

 

Բանկը ՀՀ տարածքում գործող բանկերի թղթակցային հաշիվների միջոցով իրականացնում է անկանխիկ միջոցների փոխանցման գործարքներ:

 

ՀՀ   տարածքում   դրամական   փոխանցումները   իրականացվում   են   մեկ բանկային օրվա ընթացքում :
Բանկը ՀՀ տարածքում գործող հետևյալ բանկերի հետ ունի թղթակցային հարաբերություններ` 

 

"ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ " ՓԲԸ

" ՅՈՒՆԻԲԱՆԿ " ՓԲԸ

" ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ " ՓԲԸ


" ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ " ՓԲԸ

" ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ " ԲԲԸ

"ՊՐՈՄԵԹԵՅ ԲԱՆԿ" ՍՊԸ

" ՎՏԲ - ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ " ՓԲԸ

" ԱՄԵՐԻԱԲԱՆԿ " ՓԲԸ

" ԱՐՑԱԽԲԱՆԿ " ՓԲԸ

" ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ " ՓԲԸ

" ԱԿԲԱ - Կրեդիտ Ագրիգոլ Բանկ" ՓԲԸ

" ԲՏԱ ԻՆՎԵՍՏ - ԲԱՆԿ " ՓԲԸ

  Դրամական փոխանցումները իրականացվում են համաձայն Բանկում գործող սակագների

 Միջազգային դրամական փոխանցումներ
"ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ" ՓԲԸ-ն հանդիսանալով S.W.I.F.T. էլեկտրոնային վճարումների միջազգային համակարգի անդամ և ունենալով  թղթակից բանկերի լայն ցանց, իրականացնում է միջազգային դրամական միջոցների փոխանցումներ տարբեր երկրներ, տարբեր արտարժույթներով: Համակարգով կատարվող փոխանցումները իրականացվում են համաձայն Բանկում գործող սակագների:  

 

Եթե Ձեզ անհրաժեշտ է շտապ, առանց հաշվի բացման, գումար փոխանցել կամ ստանալ, դրամական փոխանցումների միջազգային համակարգերը հնարավորություն են տալիս իրականացնել դրամական միջոցների փոխանցում` առանց հաշվի բացման, ընդամենը մի քանի րոպեների ընթացքում:  

Դրամական փոխանցումների միջազգային համակարգերի առավելություններն են.    

 

  • արագություն,
  • ցածր սակագներ,
  •  գումարի ստացում առանց միջնորդավճարի  
  • սպասարկման կետերի լայն ցանց

 

 Բանկում գործում են հետևյալ դրամական փոխանցումների միջազգային համակարգերը.

CONTACT                 
  

MONEYGRAM                     

   БЫСТРАЯ ПОЧТА 
   ANELIK 

   MIGOM     

          COINSTAR                

   INTELEXPRESS 

Դրամական փոխանցումների ընդունումը (վճարումը) Բանկում կատարվում է  "Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին" ՀՀ օրենքի համաձայն, կարգավորվում` "Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին" ՀՀ օրենքով:   

 Փոխանցմումից հետո գումարի ետ պահանջը .    

 

  • Եթե գումարը փոխանցելուց հետո փոխանցողն ետ է պահանջում փոխանցված գումարը և հարցման արդյունքում պարզվում է , որ հասցեատերը գումարը դեռ չի ստացել , համաձայն հաճախորդի կողմից ստացված դիմումի վերադարձվում է միայն փոխանցված գումարը, առանց միջնորդավճարի :
  • Եթե փոխանցվող միջոցներն արդեն վճարված են, ապա Բանկը պատասխանատվություն չի կրում գումարների վերադարձման համար:

 

 

Թարմացված է` 06.04.2012, 15:08

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
“ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ” ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: