ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ 2006 թվականի հուլիսի 4-ից հանդիսանում է ԱրՔա ՓԲԸ-ի թողարկող և սպասարկող անդամ: Բանկի կողմից 2006 թվականի օգոստոսի 29-ին գործարկվել է առաջին ATM-բանկոմատը Golden Palace հյուրանոցային համալիրում: Օգոստոսի 31-ին թողարկել է իր առաջին քարտը: Բանկը տրամադրում է ԱրՔա Classic դեբետայինև/կամ օվերդրաֆտային և ԱրՔա Gold վարկային քարտեր: ԱրՔա Classic քարտերի միջոցով քարտատերերի տարբեր խմբերի համար կարող են ձևավորվել համապատասխան ծառայությունների փաթեթներ, ինչպես նաև բանկի հայեցողությամբ այլ ծառայություններ: ԱրՔա Gold քարտային ծրագիրը իր մեջ ներառում է քարտատիրոջը մատուցվող ծառայությունների լայն ցանկ (վարկային գծի տրամադրում, VIP սպասարկում, ապահովագրական ծառայություններ, զեղչային և ակումբային քարտերի տրամադրում): Բանկը իրականացնում է նաև կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձների վճարման աշխատավարձային նախագծեր:
Բանկի կողմից դրամային քարտային հաշիվներ բացվում են 2 տարի ժամկետով: Քարտատերը կարող է տարեկան սպասարկման վարձը վճարել, ինչպես անմիջապես քարտի ստացման ժամանակ, այնպես էլ ամսեկան մասերով:
Հայբիզնեսբանկի քարտերով կանխիկացման համար սահմանված են հետևյալ տոկոսադրույքները`
* ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ քարտը ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կանխիկացման կետում` 0.15-0.5%
* ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ քարտը այլ բանկի կանխիկացման կետում` 1.0%
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ քարտերի դրական մնացորդների վրա սահմանված է 1.0-5.0% տարեկան տոկոսադրույք: Քարտը քարտապանին տրամադրվում է առավելագույնը 3 բանկային օրվա ընթացքում, շտապ պատվերի դեպքում` 1 բանկային օրվա ընթացքում:
ԱրՔա տեղական վճարային համակարգի քարտերը տրամադրվում են 2 տարով:
Master Card
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ տրամադրում և սպասարկում է նաև MasterCard վճարային համակարգերի քարտեր:
VISA INTERNATIONAL
2009թ. մայիսի 15-ից ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ տրամադրում և սպասարկում է VISA INTERNATIONAL վճարային համակարգի քարտեր
Պլաստիկ քարտերով գործառնությունները իրականացվում են ըստ Բանկում գործող սակագների
- Պլաստիկ քարտերով գործարքներ իրականացնելու ժամանակ 3 անընդմեջ սխալ PIN կոդ մուտքագրելու դեպքում Ձեր քարտը կարող է առգրավվել բանկոմատի կամ սպասարկման կետի համապատասխամ աշխատակցի կողմից: Քարտի առգրավման դեպքում անհրաժեշտ է դիմել “ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ” ՓԲԸ-ի ցանկացած մասնաճյուղի կամ զանգահարել “ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ” ՓԲԸ-ի պլաստիկ քարտերի վարչություն` հեռ. (+374 10) 59-20-19:
- Պլաստիկ քարտի կորստի դեպքում անհրաժեշտ է անհապաղ կապ հաստատել “ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ” ՓԲԸ-ի պլաստիկ քարտերի վարչության կամ “Արմենիան Քարդ” պրոցեսինգային կենտրոնի հետ քարտի հետագա գործողությունը դադարեցնելու համար:
Քարտի կորստի դեպքում մինչև Բանկի կամ Պրոցեսինգային կենտրոնի կողմից ահազանգի ընդունումը բոլոր գործարքների համար պատասխանատվությունը կրում է քարտապանը:
հեռ. (+374 10) 59-20-19; (+374 10) 44-03-80
Ուշադրություն
Քարտի առգրավման կամ կորստի դեպքում հեռախոսազանգի միջոցով տեղեկատվություն ստանալու կամ հաղորդելու համար անհրաժեշտ է համապատասխան աշխատակցին հաղորդել Քարտի տրամադրման ժամանակ դիմումում նշված գաղտնաբառը:
(Գաղտնաբառը դա PIN կոդը չէ):
Արտարժույթով արտահայտված գործառնությունների (քարտային հաշվի արժույթը քարտով գործարքի արժույթից տարբերվելու դեպքում) կատարման ժամանակ կիրառվում է Բանկի կողմից տվյալ օրվա համար սահմանված փոխարժեքը
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ իր բոլոր քարտապաններին տրամադրում է զեղչեր հետևյալ ընկերություններում ...
“ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ” ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Բանկի Մասին