Անկախ նրանից Դուք ներմուծող եք, թե արտահանող ակրեդիտիվը կօգնի Ձեզ խուսափել միջազգային առևտրի ռիսկերից:
Ներմուծման ակրեդիտիվը Ձեզ թույլ է տալիս արտասահմանյան մատակարարներին վճարել ապրանքի արժեքը` միաժամանակ ծածկելով Ձեր առևտրային ռիսկերը: Վճարում ստանալու համար Ձեր գործընկերը պետք է ներկայացնի առաքման փաստաթղթեր, որոնք վկայում են ապրանքի նախօրոք պայմանավորված քանակի և որակի` Ձեր հասցեով առաքման մասին: Դուք պարտավորություն չեք կրում վճարել ակրեդիտիվի պայմաններին չհամապատասխանող փաստաթղթերի դիմաց:
Արտահանման ակրեդիտիվը ապահովում է արտասահմանյան գնորդին առաքված ապրանքի դիմաց վճարում: Բացելով ակրեդիտիվ Ձեր օգտին` Ձեր գործընկերոջ բանկը, ստանալով ակրեդիտիվի պայմաններին համապատասխանող առաքման փաստաթղթերը, պարտավորվում է անմիջապես վճարել Ձեզ ակրեդիտիվում նշված գումարը:
Կախված առևտրային գործարքի պայմաններից և առանձնահատկություններից` ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ կօգնի Ձեզ ընտրել ակրեդիտիվի տարատեսակներից Ձեզ համար ամենահարմար տարբերակը` հաստատված/չհաստատված, վերականգնվող, պահուստային, փոխանցելի:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք`
Միջազգային գործառնությունների դեպարտամենտ
հեռ. (010) 52-23-16
“ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ” ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Բանկի Մասին