Գլխավոր / Կորպորատիվ / Հաշիվների բացում և սպասարկում
Հաշիվների բացում և սպասարկում

" ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ " ՓԲԸ-ում ինչպես ռեզիդենտ, այնպես էլ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձիք կարող են բացել դրամային և արտարժութային հաշիվներ:

Հաշվի բացման համար պահանջվող փաստաթղթեր  


 

 Ռեզիդենտ իրավաբանական անձանց համար

· Հաշվի բացման դիմում

· Կանոնադրության բնօրինակ կամ պատճեն

·  ՀՎՀՀ պատճեն

· Տնօրենի և հաշվապահի անձնագրերի պատճեններ

· Տնօրենի և հաշվապահի հրամանների պատճեններ

· 10% և ավել բաժնեմաս ունեցող բաժնետերերի անձնագրերի պատճեններ

· ՀՀ Պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճեն

· Ստորագրության նմուշ
 


Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց համար

· Հաշվի բացման դիմում

· Կանոնադրության բնօրինակ կամ պատճեն և նրա հայերեն թարգմանությունը

· Հարկային կոդի պատճեն

· Տնօրենի և հաշվապահի անձնագրերի պատճեններ

· 10% և ավել բաժնեմաս ունեցող բաժնետերերի անձնագրերի պատճեններ

· ՀՀ Պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճեն և նրա հայերեն թարգմանությունը

· Հիմնադիր պայմանագրի պատճեն և նրա հայերեն թարգմանությունը

· Ստորագրության նմուշ

 

 

“ՀԱՇԻՎՆԵՐԻ ԸՆԹԱՑՒԿ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ” կարգ

1. Առանց Հաճախորդի կարգադրության` հաշվում եղած դրամական միջոցների դուրսգրումը, արգելադրումը թույլատրվում է միայն դատական ակտի (վճիռ, որոշում) հիման վրա, ինչպես նաև օրենքով սահմանված կամ Բանկի և Հաճախորդի միջև պայմանագրով նախատեսված դեպքերում:

2. Հաճախորդի հաշիվների սառեցումը (արգելադրումը) կամ ապասառեցումը իրականացվում է համապատասխան մարմնի կամ ստորաբաժանման գրության հիման վրա, ինչպես նաև ուժի մեջ մտած դատարանի վճռի, որոշման հիման վրա, որը ուղարկվում է էլեկտրոնային տարբերակով կամ փոստի միջոցով և ենթակա է կատարման մեկ բանկային օրվա ընթացքում կամ տվյալ փաստաթղթում նշված ժամկետում:

3. Բանկի Գործառնական վարչության Հաճախորդների սպասարկման բաժնի (մասնաճյուղերում` Հաճախորդների սպասարկման և դրամարկղային գործառնությունների բաժնի) պատասխանատու կատարողը սառեցնում է (ապասառեցնում է) Հաճախորդի հաշիվը, որը հաստատում է Հաճախորդների սպասարկման բաժնի պետը (մասնաճյուղերում` Հաճախորդների սպասարկման և դրամարկղային գործառնությունների բաժնի պետերը):

4. Հաշվի բացման, վարման, Հաճախորդի հանձնարարականների կատարման և Բանկի կողմից մատուցվող այլ ծառայությունների դիմաց Բանկը Հաճախորդից գանձում է ծառայության վճար` համաձայն Բանկի կողմից մատուցվող ծառայությունների սակագների:

5. Հաճախորդի հաշվում միջոցների անբավարարության դեպքում դրամական միջոցները դուրս են գրվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված հերթականությամբ:


Բանկային հաշվի բացման, սպասարկման և փակման կարգ

 
Թարմացված է` 05.04.2011, 14:11

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
“ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ” ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: