" ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ " ՓԲԸ-ում ինչպես ռեզիդենտ, այնպես էլ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձիք կարող են բացել դրամային և արտարժութային հաշիվներ:
Հաշվի բացման համար պահանջվող փաստաթղթեր
Ֆիզիկական անձանց ( ռեզիդենտ,ոչ ռեզիդենտ ) համար
·Սոցիալական քարտ
·Հաշվի բացման դիմում
Անհատ ձեռներեցների համար
“ՀԱՇԻՎՆԵՐԻ ԸՆԹԱՑՒԿ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ” կարգ
1. Առանց Հաճախորդի կարգադրության` հաշվում եղած դրամական միջոցների դուրագրումը, արգելադրումը թույլատրվում է միայն դատական ակտի (վճիռ, որոշում) հիման վրա, ինչպես նաև օրենքով սահմանված կամ Բանկի և Հաճախորդի միջև պայմանագրով նախատեսված դեպքում:
2. Հաճախորդի հաշիվների սառեցումը (արգելադրումը) կամ ապասառեցումը իրականացվում է համապատասխան մարմնի կամ ստորաբաժանման գրության հիման վրա, ինչպես նաև ուժի մեջ մտած դատարանի վճռի, որոշման հիման վրա, որը ուղարկվում է էլեկտրոնային կամ փոստի միջոցով և ենթակա է կատարման մեկ բանկային օրվա ընթացքում կամ տվյալ փաստաթղթում նշված ժամկետում:
3. Բանկի Գործառնական վարչության Հաճախորդների սպասարկման բաժնի (մասնաճյուղերում` Հաճախորդների սպասարկման և դրամարկղային գործառնությունների բաժնի) պատասխանատու կատարողը սառեցնում է (ապասառեցնում է) Հաճախորդի հաշիվը, որը հաստատում է Հաճախորդների սպասարկման բաժնի պետը (մասնաճյուղերում` Հաճախորդների սպասարկման և դրամարկղային գործառնությունների բաժնի):
4. Հաշվի բացման, վարման, Հաճախորդի հանձնարարականները կատարելու Բանկի կողմից մատուցվող այլ ծառայությունների դիմաց Բանկը Հաճախորդից գանձում է ծառայության վճար, համաձայն Բանկի կողմից մատուցվող ծառայությունների սակագների:
5. Հաճախորդի հաշվում միջոցների անբավարարության դեպքում դրամական միջոցները դուրս են գրվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված հերթականությամբ:
Բանկային հաշվի բացման, սպասարկման և փակման կարգ
Էսքրոու հաշիվներ
Առքուվաճառքի ցանկացած գործարք կնքելիս հարց է առաջանում, թե որտեղ պահել դրամական միջոցները մինչ¨ գործարքի լիարժեք իրականացումը: Հայբիզնեսբանկը առաջարկում է Ձեր գումարների երաշխավորված պահպանում ¨ վճարում:
Էսքրոու հաշիվը Հայբիզնեսբանկի կողմից մատուցվող ծառայություն է, որը նախատեսված է անշարժ կամ շարժական գույքի գործարքների երաշխավորված իրականացման համար: Գործարքի կողմերը (Գնորդ ¨ Վաճառող) Բանկում բացում են հաշիվ, որտեղ սառեցնում են գործարքի գումարը: Գործարքի իրականացումից հետո հաշիվը փակվում է: Բանկի կողմից էսքրոու հաշվին սառեցված գումարի վճարումը կողմերից մեկին իրականացվում է հետ¨յալ կարգով.
Անշարժ գույքի առուվաճառքի նոտարական կարգով վավերացված պայմանագրի մեկ օրինակը ¨ Անշարժ գույքի նկատմամբ Գնորդի սեփականության իրավունքը հավաստող սեփականության իրավունքի գրանցման վկայականը, իսկ տրանսպորտային միջոցի դեպքում` Գնորդի սեփականության իրավունքը հավաստող տեխնիկական անձնագրի կրկնօրինակը Բանկին ներկայացնելու դեպքում, Բանկը գումարը վճարում է Վաճառողին:
Անշարժ գույքի առուվաճառքի նոտարական կարգով վավերացված պայմանագրի կրկնօրինակը ¨ Անշարժ գույքի նկատմամբ Գնորդի սեփականության իրավունքը հավաստող սեփականության իրավունքի գրանցման վկայականի կրկնօրինակը, իսկ տրանսպորտային միջոցի դեպքում` Գնորդի սեփականության իրավունքը հավաստող տեխնիկական անձնագրի կրկնօրինակը, Էսքրո պայմանագրով սահմանված ժամկետներում Բանկին չներկայացնելու կամ սահմանված ժամկետում Անշարժ գույքի նկատմամբ առուվաճառքից ծագող Գնորդի իրավունքները մերժելու մասին Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեի տրված փաստաթղթի բնօրինակը Բանկին ներկայացնելու դեպքում, էսքրո հաշվին սառեցված գումարը կանխիկ կամ անկանխիկ տրամադրվում է Գնորդին:
Էսքրո հաշվի բացման համար Գնորդը ¨/կամ Վաճառողը Բանկին վճարում են հետ¨յալ միջնորդավճարը.
- Անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների դեպքում` էսքրոու հաշվին մուտքագրվող գումարի 0.1% (նվազագույնը 20.000 ՀՀ դրամ, առավելագույնը 100.000 ՀՀ դրամ):
- Շարժական գույքի առքուվաճառքի գործարքների դեպքում` էսքրոու հաշվին մուտքագրվող գումարի 0.3% (նվազագույնը 15.000 ՀՀ դրամ, առավելագույնը 50.000 ՀՀ դրամ):
“ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ” ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Բանկի Մասին