ՄՈԲԱՅԼ ԲԱՆԿԻՆԳ

Հարգելի հաճախորդ,

 “ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ” ՓԲԸ-ն այժմ ընձեռում է Ձեզ ինտերնետ-բանկինգ ծառայությունից օգտվելու ավելի լայն հնարավորություններ: Այսուհետ ինտերնետ-բանկինգ ծառայությունից հնարավոր է օգտվել նաև բջջային հեռախոսի միջոցով` այցելելով https://internetbank.armbusinessbank.am/internetbank / ինտերնետային էջը:

Ի՞նչ է ABB-mobile-ը.

ABB-mobile-ը ինտերնետ-բանկինգ ծառայության անվճար հեռախոսային տարբերակն է, որի միջոցով Դուք ցանկացած ժամանակ կարող եք կառավարել Ձեր հաշիվները` օգտագործելով  Ձեր բջջային հեռախոսով հասանելի ցանկացած տեսակի  ինտերնետային միացում:

Այս ծառայությունը Ձեզ հնարավորություն է ընձեռում.

Դիտել

  • Բանկային հաշիվների ընթացիկ մնացորդներն ու շրջանառությունը,
  • Վարկերի մնացորդներն ու մարման ժամանակացույցը,
  • Ավանդների մնացորդներն ու կուտակված տոկոսները,
  • Արտարժույթի փոխարժեքները

Կատարել

  • Փոխանցումներ ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս
  • Արտարժութային փոխանակումներ,
  • Վարկերի մարումներ,
  • Ավանդների համալրումներ

Ինչպե՞ս օգտվել

1. Բացել ինտերնետ-բրաուզերը,

2. Հասցեի համար նախատեսված դաշտում մուտքագրել https://internetbank.armbusinessbank.am/internetbank ինտերնետային հասցեն,

3. Համակարգ մուտք գործելու պատուհանում մուտքագրել  Բանկի կողմից տրամադրված Օգտագործողի անունը, Գաղտնաբառը և Digipass սարքի գեներացրած թիվը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք https://internetbank.armbusinessbank.am/internetbank ինտերնետային կայքը կամ դիմեք 59-20-20 :

Տեխնիկական հարցերով կարող եք դիմել 59-20-24 հեռախոսահամարով:

Թարմացված է` 25.08.2011, 07:38

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
“ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ” ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: