MasterCard Standard

MasterCard Standard վճարային քարտը ունիվերսալ վճարային գործիք է , որը ընդունվում է աշխարհի ցանկացած կետում, որոնք նշված են MasterCard ապրանքանշանով ներառյալ բանկոմատները, իրական և վիրտուալ խանութները: Այն նաև հարմար է միջին եկամուտ ունեցող սպառողների համար, քանի որ ապահովում է հարմարավետություն, ընտրություն եւ ֆինանսական ճկունություն:  Քարտը հնարավոր է օգտագործել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

MasterCard Standard քարտերը առանց հպման չիպային քարտեր են, տրամադրվում են հետևյալ արժույթներով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո կամ ՌԴ ռուբլի :

MasterCard Standard քարտը հաճախորդին տալիս է մի շարք անհերքելի առավելություններ՝

  • ընդունվում է ամբողջ աշխարհում (MasterCard նշումով կետերում)
  • կարելի է կանխիկացնել ցանկացած բանկոմատում, այդ թվում արտասահմանում (MasterCard նշումով կետերում)
  • բարձր մակարդակի անվտանգություն և վերահսկողություն
  • առցանց օգտագործման հնարավորություն
  • քարտը կարող եք օգտագործել հյուրանոցային համարի ամրագրման և ավտոմեքենայի վարձակալության համար

MasterCard քարտերը կարող են լինել ինչպես վարկային, սահմանաչափով, այպես էլ առանց վարկային սահմանաչափի:

Քարտը կարող է օգտագործվել նաև որպես աշխատավարձային քարտ` քարտապանը կարող է իր աշխատավարձը փոխանցել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ում բացված քարտային հաշվին և օգտվել քարտերի ընձեռած հնարավորություններից:

 

 

ՍԱԿԱԳՆԵՐ

Թարմացված է` 21.08.2020, 11:33

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից