Ինկասո

Ինկասոն հանդիսանոմ է վճարումների ստացման և պարտքերի մարման արագ, պարզ և արդյունավետ գործիք:

Ինկասոն հնարավորություն է տալիս արտահանողին բանկ ներկայացված փաստաթղթերի միջոցով ներմուծողից ստանալ իրեն հասանելիք գումարը: Ի տարբերություն ակրեդիտիվի` ինկասոյի ժամանակ բանկը պարտավորություն չի կրում հաճախորդի հանդեպ ստանալ ներմուծողից ապրանքի արժեքը, այլ կատարում է միայն միջնորդի դեր փաստաթղթերը ներմուծողին հանձնելու գործում: Նախքան ներմուծողի կողմից փաստաթղթերի դիմաց վճարման կատարելը բանկը իրավունք չունի դրանք հանձնել ներմուծողին: Այդ իսկ պատճառով ինկասոյի կիրառումը ավելի նպատակահարմար է, երբ ներմուծողը և արտահանողը հանդիսանում են վաղեմի գործընկերներ:

Ինկասոյի տարատեսակներն են`
«Մաքուր» ինկասո (Clean collection) – Մաքուր ինկասոն իրենից ներկայացնում է միայն ֆինանսական փաստաթղթերի (մուրհակ, չեկ) ինկասո` առանց առ¨տրայինի:
Փաստաթղթային ինկասո (Documentary collection) – Փաստաթղթային ինկասոն իրենից ներկայացնում է կամ առևտրային փաստաթղթերի (հաշիվ ապրանքագիր, բեռնափոխադրման, ապահովագրության վկայական և այլն) ինկասո` առանց ֆինանսականի, կամ միասնական` առևտրային փաստաթղթերի և ֆինանսական փաստաթղթերի ինկասո:

Ըստ վճարման ձևերի ինկասոները դասակարգվում են`
Փաստաթղթեր վճարման դիմաց (Documents Against Payment or D/P) – Արտահանողի բանկը լիազորում է ներմուծողի բանկին ապրանքի փաստաթղթերը հանձնել ներմուծողին միայն վերջինիս կողմից այդ ապրանքի դիմաց վճարում իրականացնելուց հետո:
Փաստաթղթեր ակցեպտի դիմաց (Documents Against Acceptance or D/A) – Արտահանողի բանկը լիազորում է ներմուծողի բանկին ապրանքի փաստաթղթերը հանձնել ներմուծողին մուրհակի ակցեպտավորման դիմաց, որը ենթակա է վճարման ներկայացման օրվանից սահմանված ժամանակ անց կամ որոշակի սամանված օր:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք`
Միջազգային գործառնությունների դեպարտամենտ
հեռ. (010) 52-23-16

Թարմացված է` 31.01.2011, 09:54

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
“ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ” ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: