Գլխավոր / Բանկի Մասին / Բանկի պատմությունը
Բանկի պատմությունը

1991 թ .  Հիմնադրվել է որպես “ Արմինվեստբանկ ” փայատիրական բանկ,

1991 թՀՀ կենտրոնական բանկի կողմից ստացել է բանկային գործունեության լիցենզիա  ( Լիցենզիա թիվ 40), 

1994 թ . “Արմինվեստբանկ” փայատիրական բանկը վերակազմավորվել է որպես “Հայինվեստբանկ” փակ բաժնետիրական ընկերություն,

1994 թ .  Դարձել է Երևանի Ֆոնդային Բորսայի անդամ, 

1995 թ . Դարձել է Հայաստանի Բանկերի Միության անդամ,

1998 թ .  Միացել է Bankmail էլեկտրոնային վճարային համակարգին,

1998 թ . Շնորհվել է դիլերի կարգավիճակ ՀՀ պետական պարտատոմսերի շուկայում գործառնություններ կատարելու համար,

2000 թ .  Անդամակցել է Western Union միջազգային վճարային համակարգին,

2004 թ .  Դարձել է “ Հայինկասացիա ” ՓԲԸ - ի բաժնետեր,

2006 թ . Բանկի նոր բաժնետերեր են դարձել “ Ուկրպրոմբանկ ” ՍՊԸ , “ ԱԼՖԱ - ԳԱՐԱՆՏ ” ՍՊԸ ապահովագրական ընկերությունը և “ Քրիստի Մենջմենթ ” ընկերությունը,

2006 թ  .  Անդամակցել է SWIFT համակարգին,

2006 թ. Հանդիսացել է “ ԱրՔա ” ՓԲԸ - ի թողարկող և սպասարկող անդամ,

2006 թ . Վերանվանվել է “ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ” ՓԲԸ - ի,

2006 թ . Բացվել է “ Կենտրոն ” մասնաճյուղը,

2006 թ . Անդամակցել է “ Անելիք ” համակարգին,

2007 թ . Ստացել է MasterCard վճարային համակարգի ասոցացված անդամի կարգավիճակ,

2007 թ . Կնքվել են վարկային համագործակցության պայմանագրեր Գերմանահայկական Հիմնադրամի “ Բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացման ” ծրագրի (KFW), Համաշխարհային Բանկի “ Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ” ծրագրի, Արցախի Ներդրումային Հիմնադրամի “ Փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության աջակցության ” ծրագրի և Հայաստանի Ամերիկյան Համալսարանի “Թրփանջյան գյուղական համայնքների զարգացման ” ծրագրի գրասենյակների հետ,

2007 թ . Տեղադրվել և գործարկվել են ՀՀ բանկային շուկայում նմանը չունեցող Արտարժույթի փոխանակման մեքենաներ,

2007 թ . Բացվել են “Վանաձոր” , “Թալին”, “Մալաթիա”, “Գյումրի”, “Նորք - Մարաշ”, “Վարդանանց”, “Ստեփանակերտ” , “Քաջարան” մասնաճյուղերը,

2007 թ . Բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ տեղի ունեցավ “ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ” ՓԲԸ - ի կանոնադրական կապիտալի համալրում 2,6 մլրդ . դրամով,

2008 թ . Վարկային համագործակցության պայմանագրեր են կնքվել Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն (ՓՄՁ ՁԱԿ) հիմնադրամի և Հազարամյակի Մարտահրավեր Հիմնադրամ-Հայաստան “Ջրից դեպի շուկա” ծրագրի գրասենյակների հետ,

2008 թ . Բանկը սկսել է համագործակցել Edram վճարային համակարգի հետ,

2008 թ . Բանկին շնորհվել է VISA International համակարգի անդամակցության և ասոցացված անդամի կարգավիճակ

2008 թ . Բանկը ստացել է  MasterCard վճարային համակարգի չիպային քարտեր թողարկելու հավաստագիր

2008 թ . Բանկը թղթակցային հարաբերություններ է հաստատել RAIFFEISENBANK AUSTRIA ZAO բանկի hետ,

2008 թ . Շահագործվել են 2007թ.-ի դեկտեմբեր ամսին գրանցված   “Խորենացի”, “Նոր - Նորք”, “Շենգավիթ” և “Կիևյան” մասնաճյուղերը և բացվել են “Մարտունի”, ”Հադրութ”, “Մարտակերտ”, “Ասկերան” և “Արմավիր” մասնաճյուղերը,

2008 թ . Բանկը 2008 թվականի վերջին ձեռնամուխ է եղել ISO 9001-2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտների ներդրման գործընթացին, 

2008 թ . Կատարվել է Սայաթ-Նովայի արձանի վերանորոգման աշխատանքներ

2009 թ . Բացվել են “Արցախ”, “Էրեբունի”, “Նորագավիթ”, “Արարատ” և “Անի” մասնաճյուղերը,

2009 թ . Բաժնետերերի  ընդհանուր ժողովի որոշմամբ Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 8.450.000 հազ . դրամով ,

2009 թ . Բանկի Գլխամասային գրասենյակը տեղափոխվել է Նալբանդյան 48 հասցեում գտնվող նորակառույց շենք ` ապահովված ժամանակակից բանկային ծառայությունների մատուցման և հաճախորդների բարձր մակարդակով սպասարկման համար անհրաժեշտ պայմաններով ,

2009 թ . Բանկը թղթակցային հարաբերություններ է հաստատել լատվիական TRASTA KOMERCBANKA- ի ( լորո հաշիվ ) և ռուսական INVESTBANK- ի ( նոստրո հաշիվ ),

2009 թ . Բանկը սկսել է MasterCard վճարային համակարգի չիպային քարտերի և VISA Internarional վճարային համակարգի քարտերի թողարկման գործընթացը,

2009 թ . Կնքվել են վարկային համագործակցության պայմանագրեր Գերմանահայկական Հիմնադրամի “ Տնտեսության կայունացման վարկավորման ” ծրագրի շրջանակներում , “ Ազգային հիփոթեքային ընկերություն ” ՈւՎԿ ՓԲԸ - ի հետ , ԼՂՀ - ում ` “ Գյուղի և գյուղա - տնտեսության աջակցության հիմնադրամ ” - ի և “ Ֆիդես հիպոթեքային ընկերություն ” ՓԲԸ-ի հետ,

2009 թ . Բանկը սկսել է իրականացնել լիզինգային ֆինանսավորում,

2009 թ . Տարվա վերջին բանկը ձեռնամուխ է եղել “ Migom ” փոխանցումների համակարգի ներդրման գործընթացին,

2009 թ . Բանկում լայնածավալ աշխատանքներ են իրականացվել ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտների ներդրման գործընթացն ապահովելու ուղղությամբ:

2010 թ . Բանկը անցնում է բիզնես պրոցեսների սպասարկման ամպային ( Cloud ) տեխնոլոգիայի

2010 թ . Բանկը համագործակցության պայմանագրեր է կնքել մի շարք կազմակերպությունների հետ` տարբեր վարկային ծրագրերի շրջանակներում վարկավորում իրականացնելու նպատակով, որոնցից են Գերմանական KFW բանկի կողմից ֆինանսավորվող Գերմանահայկական Հիմնադրամի “Հայաստանի Հանրապետությունում վերականգնվող էներգիայի խրախուսում” ծրագիրը, Համաշխարհային բանկի “ՓՄՁ ֆինանսական միջոցների հասանելիության” ծրագիրը, “Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան” պետական նպատակային  ծրագիրը, ինչպես նաև  համագործակցության վարկային պայմանագիր է կնքել Եվրասիական զարգացման բանկի հետ:

2010 թ . Բանկը համագործակցության պայմանագրեր է կնքել մի շարք ապահովագրական ընկերությունների հետ, ինչպիսիք են ՌԵՍՈ Ապահովագրական ՓԲԸ, ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ Ապահովագրական ՓԲԸ, ԻՆԳՈ-ԱՐՄԵՆԻԱ Ապահովագրական ՓԲԸ, ԳԱՐԱՆՏ-ԼԻՄԵՆՍ Ապահովագրական ՓԲԸ և ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ Ապահովագրական ՓԲԸ:

2010 թ . Certification International (UK) Limited կազմակերպության կողմից “ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ” ՓԲԸ - ի գլխամասային գրասենյակին և մասնաճյուղային ցանցին շնորհվեց ISO 9001:2008 Որակի կառավարման հավաստագիր:

2010 թ . Բանկը թղթակցային հարաբերություններ է հաստատել լատվիական NORVIK BANKA- ի (նոստրո հաշիվ)  հետ,

2010 թ . Բանկի մասնաճյուղային ցանցը ավելացել է 3-ով` “Խաչեն”, “Վարդենիս” և “Նոր-Հաճըն” մասնաճյուղեր,

2010 թ . Բանկը իր դրամական փոխանցումների միջազգային համակարգում ավելացրել է INTEREXPRESS  փոխանցումների համակարգը

2010 թ . Ներդրվել է INTERNET-BANKING համակարգը

2010 թ . Բանկի վեբ-կայքը լիովին ձևափոխվել է և ստացել նոր տեսք,

2011 թ . Բանկը սկսել է թողարկել ԱրՔա Կենսաթոշակային քարտերը

2011 թ . Մշակվել և թողարկվել է հատուկ կանանց համար նախատեսված “LADY” և “LADY GOLD” պլաստիկ քարտերը

Թարմացված է` 10.10.2011, 12:28

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
“ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ” ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: