Ավանդներ
 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ  առաջարկում է հետևյալ ավանդատեսակները

 Ֆիզիկական անձանց ժամկետային և ցպահանջ ավանդներ  

Ժամկետային ավանդ ՀՈՒՍԱԼԻ ԱՊԱԳԱ

Ժամկետային ավանդ ՄԱՆԿԻԿ

Ժամկետային ավանդ ԿԱՊԻՏԱԼԱՑՈՒՄ

Ժամկետային ավանդ ՊՐԵՄԻՈՒՄ  

Ժամկետային ավանդ ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ

Ժամկետային ավանդ ԲԱԶՄԱՐԺՈՒԹԱՅԻՆ

Ժամկետային ավանդ ՇԱՀԱՎԵՏ

Ժամկետային ավանդ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ 

Ժամկետային ավանդ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ

Ցպահանջ ավանդ

Ժամկետային ավանդ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ - ՀԱՂԹԱՆԱԿ (ակցիա)


 

 

 

* Այն դեպքերում , երբ ավանդատուն ժամկետի ավարտից հետո չի պահանջում վճարել ժամկետային ավանդի գումարը կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները երևան գալուց հետո վերադարձնել այլ պայմաններով ներդրված ավանդի գումարը , պայմանագիրը երկարաձգված է համարվում ցպահանջ ավանդի պայմաններով , եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով :

* Բանկային ավանդի պայմանագրով որոշված այն ավանդի համար տոկոսների չափը , որը քաղաքացին ներդրել է որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով :

 

   ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՂ ՀԻՄՆԱԴՐԱՄ

"Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին" ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ տարածքում գործող բանկերում ֆիզիկական անձանց (այդ թվում` անհատ ձեռնարկատերերի) բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
Երաշխավորվում են ավանդատուի ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային ավանդները: Օրենքով սահմանված են երաշխավորված ավանդների հետևյալ չափերը.
• եթե ավանդատուն բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը չորս միլիոն հայկական դրամ է.
• եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը երկու միլիոն հայկական դրամ է.
• եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ դրամային բանկային ավանդի գումարը երկու միլիոն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչեւ չորս միլիոն հայկական դրամով.
• եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է երկու միլիոն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ եւ արտարժութային բանկային ավանդը` երկու միլիոն դրամի եւ հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:  
Ավանդատուի նույն բանկում ունեցած բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ և ավանդատուի նույն բանկում ունեցած բոլոր արտարժութային ավանդները համարվում են մեկ ավանդ: 

                                                                                                                                

 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆ

Թարմացված է` 14.05.2013, 09:23

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
“ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ” ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: