Գլխավոր / Կորպորատիվ / Գործարքներ արժեթղթերով
Գործարքներ արժեթղթերով

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ  միջնորդությամբ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ» ԲԲԸ կողմից մատուցվող ռեեստրավարման և պահառության ծառայություններ

 

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն 11.07.2013թ.-ին անդամակցել է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ» ԲԲԸ-ի Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգին Հաշվի Օպերատորի կարգավիճակով: Համակարգը ներդրվել է բաժնետիրական ընկերությունների արժեթղթերի սեփականատերերի ռեեստրավարման և պահառության ընթացքում մատուցվող ծառայությունների որակը բարեփոխելու և միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով:

Որպես Հաշվի Օպերատոր Բանկը միջնորդավորում է Դեպոզիտարիայի կողմից մատուցվող հետևյալ ծառայությունները.

1. Արժեթղթերի ռեեստրի հետ կապված ծառայություններ.

  • Արժեթղթերի ռեեստրի վարում և պահպանում,
  • Արժեթղթերի տեղաբաշխմամբ պայմանավորված գործառնությունների գրանցում,
  • Կորպորատիվ գործողությունների հետ կապված գործառնությունների գրանցում,
  • Թողարկողի մասին ռեեստրում առկա տեղեկությունների փոփոխությունների գրանցում,
  • Թողարկողին արժեթղթերի գրանցված սեփականատերերի ցուցակի և այլ տեղեկությունների տրամադրում:

 

2. Արժեթղթերի պահառության հետ կապված ծառայություններ.

  • Արժեթղթերի հաշվի բացում, փոփոխություն, պահպանում և փակում,
  • Արժեթղթերի փոխանցմամբ պայմանավորված գործառնություններ,
  • Արժեթղթերի գրավադրում և գրավադրման դադարեցում,
  • Արժեթղթերի  և արժեթղթերի հաշիվների սառեցում և սառեցման դադարեցում,
  • Հաշվետիրոջը արժեթղթերի հաշվից քաղվածքի և այլ տեղեկությունների տրամադրում:

 

3. Լրացուցիչ ծառայություններ.

  • Պարտատոմսերի արժեկտրոնների վճարման, մարման, շահութաբաժինների վճարման հետ կապված ծառայություններ,
  • Թողարկողին Օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված արժեթղթերի ձեռքբերման և այլ սահմանափակումների նկատմամբ հսկողության իրականացում,
  • Ծանուցում թողարկողին արժեթղթերի շարժի մասին (արժեթղթերի փոխանցման հանձնարարականների) և գրավի հիմքով արգելադրման վերաբերյալ:

           Բանկի միջնորդությամբ Դեպոզիտարիայի կողմից մատուցվող ռեեստրավարման և պահառության ծառայությունների ՍԱԿԱԳՆԵՐԻՆ կարող եք ծանոթանալ այստեղ,  իսկ Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի հիմնական և լրացուցիչ ծառայությունների միջնորդավորված  մատուցման կարգին՝այստեղ:

Հայբիզնեսբանկ ՓԲԸ-ն իրականացնում է  ՀՀ պետական և կորպորատիվ պարտատոմսերի շուկայում միջնորդի  հետևյալ ծառայություններ: 

  • հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում;
  • իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում;
  • իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքների կատարում:

 

  1. Հաճախորդի կողմից վճարումներ կատարելու պայմանները, եղանակները և ժամկետները
  2. Հաճախորդների հետ կապի իրականացման կարգը և ժամկետները
  3. Պայմանագրի գործողության ժամկետը և դադրեցման դեպքում հաճախորդի միջոցների վերադաձման կարգը
  4. Արժեթղթերի տեսակները, որոնցում կարող են ներդրվել հաճախորդի միջոցները
  5. Արժեթղթերի շուկայում գործարքներ կատարելիս ներդրողին առնչվող ռիսկեր
  6. Գործարքների իրականացման, պատվերների և հանձնարարականների ընդունման և կատարման ընթացակարգ
  7. Հաճախորդների հայտերի դասակարգումը
  8. Շահերի բախման կանխարգելմանն ուղղված քաղաքականություն
  9. Մատուցվող ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

 

Թարմացված է` 17.01.2017, 20:12

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն սոցիալական ցանցերում պաշտոնապես գրանցված չէ:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ պաշտոնական կայք-էջի հասցեն է՝
www.armbusinessbank.am