Գլխավոր / Հաճախորդների իրավունքները
Հաճախորդների իրավունքները

 

Հարգելի' հաճախորդ,

Ցանկացած անձ իրավունք ունի ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱԿ ՓԲԸ - ի վերաբերյալ ստանալ “Բանկերի և բանկային գործունեության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 20- րդ հոդվածի 3- րդ մասով , 43- րդ հոդվածի 2- րդ մասով , ինչպես նաև “Արժեթղթերի շուկայի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 16- րդ , 120- րդ հոդվածներով , 126- րդ հոդվածի 1- ին մասով սահմանված տեղեկատվությունը և փաստաթղթերի պատճենները : Օրենքների ցանկը կարող եք գտնել սույն կայքի “Կարգավորում” բաժնում : Վերոնշված տեղեկություններն ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ-ն տրամադրում է գրավոր դիմումի հիման վրա : Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով . առձեռն ` բանկի գլխամասային գրասենյակում , ցանկացած մասնաճյուղում կամ էլեկտրոնային հասցեով ` info@armbusinessbank.am, կամ փոստով ` ՀՀ , ք . Երևան , Նալբանդյան 48 հասցեով : Թղթային մեկ տպագիր էջի համար գանձվում է վճար 10 ՀՀ դրամի չափով և փաստաթղթերը տրամադրվում են վճարումը կատարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում բանկի գլխամասային գրասենյակում ( ք . Երևան , Նալբանդյան 48 ), էլեկտրոնային առաքման դեպքում ` անվճար, երեք աշխատանքային օրվա ընթացքում : Միաժամանակ հայտնում ենք, որ Ձեր բողոք - պահանջները , ինչպես նաև առաջարկությունները կարող եք ներկայացնել.

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱԿ ՓԲԸ
0010, ՀՀ, ք . Երեւան, Նալբանդյան 48
Հեռ . (+374 10) 59 20 20
Էլ. փոստ :
info@armbusinessbank.am


Ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդները հնարավորություն ունեն ներկայացնելու ընկերության և հաճախորդի միջև կնքվող գործարքից բխող պահանջները ֆինանսական համակարգի հաշտարարին:

Հասցե` 0010, ՀՀ,  ք. Երևան, Մ. Խորենացու փողոց 15, ԷԼԻՏ ՊԼԱԶԱ բիզնես կենտրոն, 7-րդ հարկ

Հեռախոս` (+37460) 70 11 11

Ֆաքս` (+37410) 58-24-21

Էլ. հասցե` info@fsm.am

 

Բանկը պատասխանատվություն չի կրում ներկայացված ընկերության կայքի բովանդակության ստույգության և արժանահավատության , այնտեղ տեղադրված գովազդների , ինչպես նաև տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար :

Թարմացված է` 01.04.2017, 13:07

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ պաշտոնական կայք-էջի հասցեն է՝
www.armbusinessbank.am