Վարկավորում
 ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից տրամադրվում են վարկեր ֆիզիկական և իրավաբանական անձանց (ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ):

Վարկերի գծով մարումները կատարվում են այն արժույթով, որով տրամադրվել են, իսկ վարկերի գծով տոկոսները մարվում են ՀՀ դրամով /արտարժույթային վարկերի դեպքում` վճարման օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակած արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքով:

 
5.  Ֆիզիկան անձանց շարժական և անշարժ գույքի գրավի ապահովվածությամբ վարկեր

  Հաճախորդների վարկային հայտի բավարարման և մերժման գործոնները

Վարկային հայտի հաստատման պայմաններ`
1. Անհրաժեշտ ամբողջական փաստաթղթերի առկայություն
2. Դրական վարկային պատմություն
3. Վարկունակության վերլուծության դրական արդյունքներ
4.
Ընդունելի և բավարար արժեքով գրավի առկայություն


Վարկային հայտի մերժման հիմքերը`

1. Անհրաժեշտ փաստաթղթերի ոչ ամբողջական ներկայացում
2. Հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տեղեկությունների տրամադրում
3. Բացասական վարկային պատմություն
4. Վարկունակության վերլուծության բացասական արդյունքներ
5. Ոչ ընդունելի և/կամ ոչ բավարար արժեքով գրավ
6. Վարկային հայտերի վերաբերյալ որոշում կայացնելու իրավասություն ունեցող մարմնի կողմից վարկային հայտի մերժում



Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում Բանկը գրավի առարկայի վրա բռնագանձում է տարածում ` գրավի պայմանագրով սահմանված կարգով:

Գրավադրվող գույքի գնահատման և ապահովագրության գծով Բանկի հետ համագործակցող ընկերությունների ցանկ...
Թարմացված է` 14.05.2012, 09:55

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
“ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ” ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: