Գլխավոր / Կորպորատիվ / Բիզնես քարտեր
Բիզնես քարտեր

 

“ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ” ՓԲԸ-ն, հանդիսանալով MasterCard Worldwide և Visa International վճարային համակարգերի անդամ, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին  առաջարկում է MasterCard Business և Visa Business պլաստիկ քարտեր, որոնք նախատեսված են ընկերությունների ղեկավար անձանց կամ աշխատակիցների կողմից գործուղման, ներկայացուցչական և այլ ծախսերը հոգալու համար:

 

Բիզնես քարտերը հնարավորություն են ընձեռում.

  • Հաշվառել և վերահսկել ընկերության ծախսերը,
  • Ստանալ կանխիկ միջոցներ աշխարհի բազմաթիվ կանխիկացման կետերում,
  • Կատարել վճարումներ ցանկացած առևտրի և սպասարկման կետում,
  • Կատարել անկանխիկ փոխանցումներ,
  • Բացել վարկային գծեր:

 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ԲԱՑԱՌԻԿ ԱՌԱՋԱՐԿԸ

Ձեռք բերելով «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի MasterCard Business կամ Visa Business պլաստիկ քարտ` Դուք անվճար կստանաք Ճանապարհորդության ապահովագրություն հետևյալ պայմաններով.

 

  • Ապահովագրության տարածք` ամբողջ աշխարհ,
  • Ապահովագրական գումար` 30 000 Եվրո,
  • Պայմանագրի ժամկետ` 1 տարի, սակայն ոչ ավել, քան 90 օր արտերկրում գտնվելու պայմանով:

 

*ԶԵՂՉԵՐ  ԲԻԶՆԵՍ ՔԱՐՏԵՐԻ  ՔԱՐՏԱՊԱՆՆԵՐԻՆ 

 

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել (010) 59 20 19 կամ (010) 59 20 17 հեռախոսահամարներով կամ այցելել www.armbusinessbank.am ինտերնետային կայքը:

Թարմացված է` 20.04.2012, 11:56

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
“ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ” ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: