Գլխավոր / Ծառայություններ / Հաշիվների բացում եվ սպասարկում
Հաշիվների բացում եվ սպասարկում
Բանկային
հաշիվ
Հայբիզնեսբանկը իրականացնում է հաշիվների բացում և սպասարկում ՀՀ դրամով և արտարժույթով: Բանկն առաջարկում է բանկային հաշիվներով իրականացվող գործառնությունների լայն շրջանակ` միջոցների կանխիկ մուտքագրում և ելքագրում, անկանխիկ փոխարկային գործառնություններ, փոխանցումներ հաշվից ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս:
Սոցիալական
փաթեթի հաշիվ
Սոցիալական փաթեթի հաշիվը Բանկում բացվող հատուկ հաշիվ է, որին փոխանցվում են ՀՀ պետական մարմիններում և պետական ոչ առևտրային կազմակերպություններում աշխատողներին ՀՀ Կառավարության կողմից տրամադրվող սոցիալական փաթեթների գումարները:

Պետական աջակցության հաշիվը Բանկում բացվող հատուկ հաշիվ է, որին փոխանցվում են 2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ընտանիքում ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի ընտանեկան դրամագլխին ուղղվող միջոցները:

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքված պայմանագրերի շրջանակներում իրականացնում է պետական նպաստների անկանխիկ վճարման հաշիվների բացում և սպասարկում:

 
Թարմացված է` 13.04.2016, 09:21

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն սոցիալական ցանցերում պաշտոնապես գրանցված չէ:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ պաշտոնական կայք-էջի հասցեն է՝
www.armbusinessbank.am