Հայբիզնեսբանկը ընդլայնելով միջազգային փոխանցումների ոլորոտում համագործակցության շրջանակները, իր հաճախորդներին է ներկայացնում “UNISTREAM” միջազգային փոխանցումների համակարգը:
Աճող մրցակցության պայմաններում, կարևորելով փոխանցումների իրականացման արագությունը, “UNISTREAM” դրամական փոխանցումների միջազգային համակարգը հնարավորություն է ընձեռում ֆիզիկական անձանց փոխանցված գումարը ստանալ գումարը փոխանցելուց հետո հաշված րոպեների ընթացքում՝ ներկայացնելով միայն անձը հաստատող փաստաթուղթ և փոխանցման գաղտնակոդ: Համակարգի շնորհիվ հնարավոր է իրականացնել առանց հաշվի բացման դրամական փոխանցումներ` ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլիով:
“UNISTREAM” դրամական փոխանցումների միջազգային համակարգը առաջատար դիրքեր է զբաղեցնում նմանատիպ ծառայություններ մատուցող համակարգերի շարքում: Համակարգը ներկայացված է աշխարհի ավելի քան 100 պետություններում` շուրջ 300.000 սպասարկման կետերում, որոնցից 185000 կետ (ներառյալ տերմինալները) Ռուսաստանի Դաշնության տարածքում, ավելի քան 15000 կետ` ԱՊՀ երկրներում և ավելի քան 110000 կետ` այլ երկրներում: Այժմ “UNISTREAM” դրամական փոխանցումների սպասարկման կետերի թիվը կավելանա ևս 30-ով` շնորհիվ Հայբիզնեսբանկի ՀՀ և ԼՂՀ տարածքում գործող մասնաճյուղերի:
“ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ” ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Բանկի Մասին