Գլխավոր / Նորություններ / ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ  շարունակում է  ակտիվ  մասնակցություն  ցուցաբերել մայրաքաղաքի  բարեկարգման աշխատանքներին:

   Այս անգամ էլ ապրիլի 14-ին,  Երևանի  քաղաքապետարանի կողմից հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակ ծառատունկին, բանկի կողմից մասնակցեցին 30 աշխատակից:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակիցների հետ համատեղ, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում, իրականացրեցին  ծառատունկ, որի ընթացքում տնկվեցին շուրջ 200 տնկիներ:

Հիշեցնենք նաև, որ 2011թ. ընթացքում, բանկի կողմից մաքրվել են մայրաքաղաքի  մի  շարք հուշարձաններ, իսկ այժմ ընթանում են  “Էրեբունի- Երևան”-ի  2750 ամյակի անվան շատրվանային համալիրի վերանորոգման աշխատանքները:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միշտ պատրաստ է մասնակցելու մայրաքաղաքի գեղեցկացման և բարեկարգման աշխատանքներին:

 


Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
“ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ” ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: