Գլխավոր / Նորություններ / Ագարակ մասնաճյուղի հանդիսավոր բացում
Ագարակ մասնաճյուղի հանդիսավոր բացում

Կարևորելով Հանրապետության մարզերի տնտեսական զարգացումը և բանկային գործառնությունների սպասարկման բարձր որակի պահանջարկը ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ակտիվորեն շարունակում է ընդլայնել մասնաճյուղային ցանցը ՀՀ մարզերով:
Հուլիսի 23-ին Ագարակ քաղաքում տեղի ունեցավ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Ագարակ» մասնաճյուղի հանդիսավոր բացումը:
Միջոցառումը կազմակերպված էր Ագարակ քաղաքի բնակիչներին մասնաճյուղի մասին իրազեկելու նպատակով: Ժամանակակից ոճով և հարմարավետ կահավորված մասնաճյուղը գտնվում է Գ. Նժդեհի 76 հասցեում: Բանկի նորաբաց մասնաճյուղը այսուհետ Ագարակ քաղաքի բնակիչներին հնարավորություն կնձեռի օգտվել բարձրակարգ բանկային ծառայություններից` համադրելով հաճելին գործնականի հետ:
Հանդիսավոր բացմանը ներկա էին Բանկի Վարչության նախագահ Արա Կիրակոսյանը, Բանկի այլ ղեկավարներ, ինչպես նաև Ագարակի քաղաքային համայնքների ղեկավար Մ. Զաքարյանը և այլ բարձրաստիճան հյուրեր:


Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
“ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ” ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: