Գլխավոր / Հայտարարություններ / Արտաքին աուդիտի ընտրության հրապարակային մրցույթ
Արտաքին աուդիտի ընտրության հրապարակային մրցույթ

Արտաքին աուդիտի ընտրության հրապարակային մրցույթի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Մրցույթի կազմակերպման վայրը (հասցեն) – ք. Երևան, Նալբանդյան 48

Մրցույթով կնքվելիք պայմանագրի առարկան  -  «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆինանսատնտեսական գործունեության տարելան աուդիտի իրականացում

Մրցույթի հայտերի ընդունման ժամանակահատվածը – 23.09.2011թ.- 06.10.2011թ.

Մրցույթի հաղթողին որոշելու կարգը - Մրցույթի հաղթողը որոշվում է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ խորհրդի բաց քվեարկությամբ և հաստատվում է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ընդհանուր ժողովի կողմից:

Մրցույթի հայտերը բացելու և  ամփոփելու կարգը - Մրցույթի հայտերը կբացվեն և արդյունքները կամփոփվեն 06.10.2011թ-ին կայանալիք  «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ խորհրդի ընթացքում:
 
Մրցույթի  հայտերի  ներկայացման կարգը  - Մրցույթի հայտը ներկայացվում է փակ ծրարով` ծրարի վրա նշելով.
- մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված մրցույթի հայտի ներկայացման վայրը (հասցեն),
- մրցույթի անվանումը,
- հայտատուի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը կամ կապի այլ միջոցները:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը 

 Մրցույթի հայտը պետք է պարունակի հետևյալ նվազագույն տեղեկատվությունը`
- հայտի ծրարում առկա փաստաթղթերի ցանկը և էջերի քանակը.
- մրցույթի մասնակցի տվյալները, այդ թվում՝ անվանումը, գտնվելու վայրը (հասցեն), հեռախոսահամարը.
- Հայաստանի Հանրապետության տվյալ կազմակերպության կողմից աուդիտի անցկացման փորձի մասին տեղեկություններ.
- Անկախ պետությունների համագործակցության և անցումային տնտեսությամբ երկրներում բանկերի աուդիտի անցկացման փորձի մասին տեղեկություններ.
- աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտոր(ներ)ի որակավորման մակարդակի և աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկություններ.
- աուդիտորական խմբում ներգրավվելիք աշխատակիցների որակավորման մակարդակի և աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկություններ.
- աուդիտորական uտուգման իրականացման մեթոդները, աուդիտի անցկացման և աուդիտորական  եզրակացության ներկայացման ժամկետները, աուդիտի ընդգրկման բնագավառները.
- աուդիտի ծառայության արժեքը, ներառյալ հարկերը և այլ ծախսերը.
- ըստ հայտատուի այլ անհրաժեշտ ֆինանսական տվյալներ և փաստաթղթեր
Բանկի խորհուրդը մինչև մրցույթի հաղթողին ճանաչելու օրը կարող է պահանջել մրցույթի մասնակիցներից ներկայացնել լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր: 

 

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ
խորհրդի նախագահ                     
Ա.  Հակոբյան


Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
“ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ” ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: