Գլխավոր / Նորություններ
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՙԾԻՐԱՆԻ ԾԱՌ՚ ՈՒՋԱՆԻ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 5-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Հայտնում ենք, որ ս.թ սեպտեմբերի 14-ին ժամը 19:30-ին ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ աջակցությամբ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի Ազատամարտիկների հուշահամալիրում տեղի ունեցավ «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնի բացման արարողությունը, որը մեկնարկեց Ուջանի երիտասարդական երգչախմբի կատարումներով և ամփոփվեց ռուս անվանի կինոռեժիսոր Ալեքսանդր Ռաստորգուևի «Վերջին օրը» կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությամբ:

Մինչև փառատոնի ավարտը՝ շուրջ մեկ շաբաթ, փառատոնի բոլոր մասնակիցները ապրեցին ուջանցիների տներում՝ այդ կերպ հնարավորություն ունենալով ավելի մոտիկից ճանաչել հայկական մշակույթն ու կենցաղը: Մինչև սեպտեմբերի 20-ը Ուջանի Ազատամարտիկների հուշահամալիրի հարակից այգում տեղի ունեցան բացօթյա կինոցուցադրություններ, բացի դա փառատոնի բոլոր ֆիլմերը ցուցադրվեցին նաև Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր փոքր դահլիճում:

Փառատոնի բացման արարողությանը ներկա էին նաև ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աշխատակիցները և ղեկավար անձինք, ովքեր սիրով շրջեցին հյուրընկալ Ուջան գյուղում, ծանոթացան փառատոնի կազմակերպիչների հետ և դիտեցին ցուցադրվող ֆիլմը:

Փառատոնի երկու մրցութային ծրագրերում ընդգրկված էին 9 կարճամետրաժ և 11 լիամետրաժ կինոնկար աշխարհի 15 երկրից՝ Իտալիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Ռումինիայից, Ինդոնեզիայից, Բելառուսից, Ռուսաստանից, Հայաստանից և այլն: Փառատոնի հաղթողները հայտարարվեցին սեպտեմբերի 19-ին Ուջանում՝ փակման արարողության ժամանակ, և պարգևատրվեցին հատուկ այս առիթով պատրաստված ավանդական հայկական գորգերով: Սեպտեմբերի 20-ին հաղթող ֆիլմերը ցուցադրվեցին «Մոսկվա» կինոթատրոնում:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ աջակից է մշակութային միջոցառումներին և դրանց կատարաման, ինչպես նաև մշտապես Հայաստանում մշակույթի զարգացմանը նպաստող ծրագրերի կողքին է:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…

Նորություններ
Հոկտեմբեր 21, 2019
ՙՓոխանցիր հեշտ, ստացիր արագ՚ ակցիա ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից

Հարգելի հաճախորդների և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, սույն թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2020թ հունվարի 15-ը ներառյալ, հանդես է գալիս ՙՓոխանցիր հեշտ, ստացիր արագ՚ ակցիայով...


Ավելին
Հոկտեմբեր 18, 2019
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ 24/7 ռեժիմով գործող Հեռախոսազանգերի կենտրոնն ունի նաԵՎ Viber ԵՎ Whatsapp հավելվածներ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ կարևորելով հաճախորդների հետ սերտ համագործակցությունը` շարունակում է նրանց ցանկությունների բացահայտմանն ու ճիշտ ժամանակին...


Ավելին
Հոկտեմբեր 18, 2019
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Հոկտեմբեր 17, 2019
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ հայտարարում է Dell EMC SCv3000, PowerEdge R740 Rack Server, Dell Smart-UPS SRT 5000VA, Dell Networking S4128F-ON սարքավորումների կամ դրանց համարժեք սարքավորումների ձեռքբերման մրցույթ...


Ավելին
Հոկտեմբեր 16, 2019
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ:

Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 16-ից իր փաստացի գործունեությունն է սկսել «Լոռի» մասնաճյուղը, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Լուսավորչի 38/1 հասցեում...


Ավելին
Հոկտեմբեր 15, 2019
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԲԱՐԵԼԱՎՎԱԾ ԵՎ ԱՎԵԼԻ ՇԱՀԱՎԵՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ «ABB-ԱՎՏՈ» ՎԱՐԿԱՏԵՍԱԿՈՎ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում է բարելավված և ավելի շահավետ պայմաններով «ABB-Ավտո» վարկատեսակը...


Ավելին
Հոկտեմբեր 11, 2019
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Հոկտեմբեր 04, 2019
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Հոկտեմբեր 02, 2019
ABB-ՀԻՓՈԹԵՔ վարկատեսակ

Հայբիզնեսբանկը հանդես է գալիս նորացված և ավելի շահավետ պայմաններով՝  ABB-ՀԻՓՈԹԵՔ վարկատեսակով

 

Հայբիզնեսբանկի կողմից առաջարկվող անշարժ գույքի ձեռքբերման, վերանորոգման և գործող հիփոթեքային վարկի վերաֆինանսավորման նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերը առանձնանում են իրենց մի շարք առավելություններով...



Ավելին
Հոկտեմբեր 02, 2019
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի բանկերի միությունը հայտարարում է  «Ապագայի բանկն իմ պատկերացմամբ» խորագրով շարադրությունների և տեսահոլովակների մրցույթ:

   Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության բոլոր ավագ դպրոցների և վերջիններիս հավասարեցված կարգավիճակ ունեցող ուսումնական հաստատությունների սաները...

 


  Հայաստանի բանկերի միությունը հայտարարում է «Բիզնես-պլանի կազմում» թեմայով մրցույթ` տնտեսագիտական կրթությամբ ուսանողների համար:

 Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների (պետական և մասնավոր) տնտեսագիտական ուղղվածություն ունեցող ֆակուլտետների/բաժինների ավարտական (վերջին) կուրսերի ուսանողները...


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն սոցիալական ցանցերում պաշտոնապես գրանցված չէ:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ պաշտոնական կայք-էջի հասցեն է՝
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ տվյալ նյութը համարվում է գովազդ