Գլխավոր / Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Շարադրությունների և տեսահոլովակների մրցույթ

 

Հայաստանի բանկերի միությունը հայտարարում է  «Ապագայի բանկն իմ պատկերացմամբ» խորագրով շարադրությունների և տեսահոլովակների մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության բոլոր ավագ դպրոցների և վերջիններիս հավասարեցված կարգավիճակ ունեցող ուսումնական հաստատությունների սաները:

 

 

1.     Շարադրությունների մրցույթ


   Առաջարկվում  են հետևյալ թեմաները՝


  • «Ինչպիսի՞ն կցանկանայի տեսնել ապագայի բանկը»,
  • «Թվային բանկն իմ պատկերացմամբ»,
  • «Ամենահուսալի բանկն՝ իմ պատկերացմամբ»,
  • «Խնայել հիմա՝ հանուն ապագայի»,
  • վերը նշված հիմնական խորագրի տրամաբանությունից բխող որևէ ազատ թեմա:

 2.    Տեսահոլովակների մրցույթ


  • խրախուսվելու են առաջարկված հիմնական խորագրից բխող ազատ թեմաները,
  • յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մեկ տեսահոլովակ,
  • տեսահոլովակը կարող է նկարահանված լինել պրոֆեսիոնալ կամ սիրողական տեսախցիկով՝ ապահովելով հստակ պատկեր և ձայն,
  • ժանրային, ոճային սահմանափակումներ չկան,
  • տեսահոլովակի տևողությունը պետք է լինի 1 րոպեի սահմաններում,
  • կարելի է օգտագործել համակարգչային ձևավորում, ինչպես նաև ամբողջ տեսահոլովակը պատրաստել համակարգչային անիմացիայի միջոցով:

 

ԲԻԶՆԵՍ-ՊԼԱՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ


  Հայաստանի բանկերի միությունը հայտարարում է «Բիզնես-պլանի կազմում» թեմայով մրցույթ` տնտեսագիտական կրթությամբ ուսանողների համար:

 Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների (պետական և մասնավոր) տնտեսագիտական ուղղվածություն ունեցող ֆակուլտետների/բաժինների ավարտական (վերջին) կուրսերի ուսանողները:

 

         Պայմաններ


  • Անհրաժեշտ է կազմել իրատեսական բիզնես-պլանների նախագծեր (ոլորտային սահմանափակում չկա, այդ թվում՝ նաև բանկային համակարգում կիրառելի բիզնես-պլանի առաջարկները):
  • Աշխատանքները պետք է ներառեն նորարար գաղափարներ ու մոտեցումներ:
  • Աշխատանքային լեզուն՝ հայերեն:

 

 

Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ

 

Մրցույթը կայանում է ՀԲՄ նախաձեռնությամբ իրականացվող

«Ֆինանսական գրագիտություն և հմտություններ»

խորագրով հանրային միջոցառումների ծրագրի շրջանակներում:

Նորություններ
Սեպտեմբեր 18, 2020
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում է երեխաների համար նախատեսված ABB KIDS քարտը

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայանում է նոր առաջարկով. հայկական բանկային շուկայում եզակի՝ ABB KIDS քարտով,  որը  նախատեսված 6-14 տարեկան երեխաների համար...


Ավելին
Սեպտեմբեր 18, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Սեպտեմբեր 17, 2020
Հայտարարություն

AMARBBB25ER7 տարբերակիչ ծածկագրով պարտատոմսերի հետգնման արդյունքներ

Հետգնման օր՝ 17/09/2020թ․․․



Ավելին
Սեպտեմբեր 17, 2020
Առցանց գրանցման հնարավորություն՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Մոբայլ բանկինգ հավելվածում

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, մշտապես հոգ տանելով իր հաճախորդների հարմարավետության և առողջության մասին, շարունակաբար մեծացնում է հեռահար ծառայությունների շրջանակը...


Ավելին
Սեպտեմբեր 14, 2020
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ առաջարկում է շահավետ պայմաններ՝ երեք նորակառույց բնակելի թաղամասերում բնակարաններ ձեռք բերելու նպատակով

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ կառուցապատողների հետ համագործակցության շրջանակներում հանդես է գալիս երեք խոշոր  հիփոթեքային նախագծերի վարկավորման առաջարկներով:

Բնակարաններ ձեռք բերելու նպատակով Բանկն իր հաճախորդներին առաջարկում է հիփոթեքային վարկավորման շահավետ պայմաններ...


Ավելին
Սեպտեմբեր 11, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին․․․


Ավելին
Սեպտեմբեր 09, 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ։ AMARBBB25ER7 տարբերակիչ ծածկագրով պարտատոմսերի հետգնման վերաբերյալ

Հայբիզնեսբանկ ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) իր կողմից թողարկված AMARBBB25ER7 տարբերակիչ ծածկագրով պարտատոմսերի սեփականատերերին առաջարկում է մասնակցել նշված պարտատոմսերի հետգնմանը․․․


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից