Գլխավոր / Նորություններ
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՕԳՏՎԵԼ ՀԵՌԱՀԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂԻՆԵՐԻՑ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ համար առաջնային է ցանկացած իրավիճակում իր բոլոր ֆիզիկական և կորպորատիվ հաճախորդներին ամբողջական ծառայություններ մատուցելը, ինչպես նաև նրանց անընդհատ և շարունակաբար աջակցելու կարողությունը։

Միևնույն ժամանակ, կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակներում, խնդրում ենք Բանկի հետ հաղորդակցումն իրականացնել հեռախոսազանգերի կամ նամակագրության միջոցով, հնարավորինս օգտվել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ծառայությունների հեռահար հարթակներից, որոնք մշտապես հասանելի են:  

Ձեր առողջությունը պաշտպանելու համար ցանկալի է հնարավորինս օգտվել անկանխիկ վճարային միջոցներից և առցանց բանկային ծառայություններից (Ինտերնետ Բանկինգ և Մոբայլ Բանկինգ):

Փաստաթղթերը, առաջարկներն ու կարծիքները կարող եք ուղարկել  info@armbusinessbank.am էլեկտրոնային հասցեին:

Ձեզ հուզող հարցերի դեպքում, կարող եք դիմել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ շուրջօրա ռեժիմով գործող Զանգերի կենտրոն, որին կարող եք միանալ +374 10 59 20 19, +374 10 59 20 20, +374 60 37 25 00 հեռախոսահամարներով:

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից ելնելով մարտի 16-ից մինչև մայիսի 30-ը Վարկային արձակուրդից օգտվել ցանկացող վարկառուները ժամանակացույցի վերանայման համար կարող են ուղարկել էլեկտրոնային դիմում հետևյալ ձևաչափով՝ delaydimum@armbusinessbank.am հասցեին, կամ լրացնել  ստորև ներկայացված դիմումի ձևաչափը։

 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Նորություններ
Հունիս 04, 2020

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ աշխատակիցների և հաճախորդների առողջության պահպանման համար խստորեն պահպանվում են Պարետի որոշումներով սահմանված բոլոր կանոնները....


Ավելին
Հունիս 03, 2020
Օգտվեք ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ հեռահար հարթակներից՝ Բանկ այցելելով ծայրահեղ անհրաժեշտության դեպքում

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շարունակում է անել հնարավոր ամեն ինչ՝  համավարակի կանխարգելման միջոցառումների շրջանակներում։  Բանկի մասնաճյուղերում իրականացվում են...


Ավելին
Մայիս 27, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Մայիս 26, 2020
ՇԱՀԱՎԵՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀՀ Կառավարության աջակցման 14-րդ միջոցառման շրջանակներում, որն ուղղված է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանը, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ առաջարկում է ուսման վարձի վճարման նպատակով յուրաքանչյուր ուսանողի համար հասանելի և շահավետ պայմաններով ուսանողական վարկեր...


Ավելին
Մայիս 19, 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ ս.թ. մայիսի 18-ից «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «ՏԱՇԻՐ» մասնաճյուղը  վերսկսել է իր գործունեությունը


Ավելին
Մայիս 15, 2020

      Հարգելի հաճախորդներ,

    Հայտնում ենք, որ Բանկի կողմից հայտարարված ակցիաների ամփոփիչ միջոցառումների իրականացումը ՀՀ Պարետի կողմից տրված սահմանափակումներից ելնելով՝ կհետաձգվեն անորոշ ժամկետով...


Ավելին
Մայիս 15, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Մայիս 14, 2020
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանը պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով

Մեր միասնականության հաղթանակները տոնելու նախաշեմին սովորաբար առաջ են գալիս հաճելի պարտավորություններ՝ գնահատելու այն մարդկանց, որոնց ամբողջ գործունեությունն ու նվիրումն ուղղված է մեր հայրենիքը շենացնելու, այն առավել անվտանգ ու ապահով տեսնելու նպատակին...


Ավելին
Մայիս 08, 2020
Օնլայն գնումների մարաթոն ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ VISA քարտապանների համար

Հարգելի հաճախորդներ և գորրծընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Visa քարտով կատարե՛ք 10.000 ՀՀ դրամ և ավելի գնումներ PayX-ի գործընկեր օնլայն խանութներից, մասնակցեք ՇԱՀԱՎԵՏ ՕՆԼԱՅՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՐԱԹՈՆԻՆ և ստացեք 500 նվերներից մեկը...


Ավելին
Մայիս 04, 2020
Այրում, Բագրատաշեն և այլ համայնքների շնորհակալությունը Բանկին

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Առաջին անգամ չէ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ սոցիալական աջակցության ծրագրեր է իրականացնում Տավուշի մարզում: Այս անգամ ևս Բանկն արձագանքել է համավարակի պատճառով ստեղծված...


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից