Գլխավոր / Նորություններ
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հյուրընկալեց ապագա ֆինանսիստներին

 

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շարունակում է համագործակցությունն առաջատար  ուսումնական հաստատությունների հետ, որոնք ձգտում են բարելավել կրթության որակն ու  պատրաստել բարձրորակ մասնագետներ: Մասնագիտական կրթություն ստացող ուսանողների համար արդեն ավանդույթ է դարձել Բանկում պրակտիկա անցնելը, որի ընթացքում ծանոթանում են ֆինանսական կազմակերպության կառուցվածքին, անմիջապես աշխատակիցներից  ստանում տարբեր հարցերի պատասխաններ, տիրապետում նախնական  հմտությունների:  

Այս անգամ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Գլխամասային գրասենյակն իր դռներն էր բացել Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ՙՖինանսներ՚ մասնագիտության ուսանողների համար:

Երիտասարդները ծանոթացան ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ստեղծման, ինչպես նաև պատմական և ճարտարապետական արժեք ունեցող  Գլխամասային գրասենյակի շենքի  պատմությանը, այնուհետև համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները ուսանողներին հակիրճ տեղեկատվություն տվեցին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ֆիզիկական անձանց և կորպորատիվ հաճախորդներին առաջարկվող պրոդուկտների, կառավարման մարմինների գործառույթների և այլ հետաքրքիր թեմաների վերաբերյալ:   

Անդրադարձան նաև ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից տրամադրվող ուսանողական քարտին, որի ընձեռած բազմաթիվ հնարավորություններից մեկն էլ՝ առանց եկամուտը հավաստող փաստաթղթերի վարկային գիծ ստանալն է: Ապագա ֆինանսիտներին հետաքրքրում էին նաև առևտրային բանկերում պահանջված հաստիքների, բանկային կարիերա սկսելուն առնչվող մի շարք մանրամասներ, ինչպես նաև թվային համալիր ծառայությունները, որոնք թույլ են տալիս արագ լուծել տարբեր խնդիրներ:  

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ պատրաստակամ է ուսանողներին հնարավորություն ընձեռել՝ պրակտիկայում սովորել բանկային գործի առանձնահատկությունները, աջակցելով բոլոր այն երիտասարդներին, որոնք ձգտում են ընդլայնել իրենց հորիզոնները և հասնել մասնագիտական  բարձունքների:  

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նորություններ
Ապրիլ 10, 2020
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Զանգերի կենտրոնն աշխատում է խիստ ծանրաբեռնվածությամբ, հայցում ենք ձեր ներողամտությունը

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ Հայաստանում գործող արտակարգ դրությամբ պայմանավորված՝ մեր հաճախորդների մեծ մասն օգտվում...


Ավելին
Ապրիլ 09, 2020
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միացել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում տնտեսվարողներին օժանդակելու նախաձեռնությանը

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ  շարունակում է մնալ բիզնեսի հավատարիմ գործընկեր և միանում է ՀՀ կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման...


Ավելին
Ապրիլ 09, 2020
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ կվճարի Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում բնակչությանը հատկացվող աջակցության գումարները

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միանում է ՀՀ կառավարության կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակում տրամադրվող...


Ավելին
Ապրիլ 08, 2020
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ բուժաշխատողների կողքին է

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով խրախուսել է...


Ավելին
Ապրիլ 07, 2020
Ապրիլ 03, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին:

Եվ այսպես, այս շաբաթ՝ ապրիլի 4-ին, հաճախորդներին հասանելի կլինի...


Ավելին
Ապրիլ 02, 2020
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՕԳՏՎԵԼ ՀԵՌԱՀԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂԻՆԵՐԻՑ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ համար առաջնային է ցանկացած իրավիճակում իր բոլոր ֆիզիկական և կորպորատիվ հաճախորդներին ամբողջական ծառայություններ մատուցելը, ինչպես նաև նրանց անընդհատ և շարունակաբար...


Ավելին
Ապրիլ 02, 2020
Շահավետ առաջարկ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿի Mastercard Պրեմիում դասի քարտապանների համար

Հարգելի հաճախորդներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ Mastercard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ իր Պրեմիում դասի քարտապանների համար հանդես է գալիս հերթական...


Ավելին
Ապրիլ 01, 2020
Մարտ 27, 2020
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միանում է #Keepdistance արշավին

Հարգելի հաճախորդնե΄ր

Միանալով միջազգային և հայկական հայտնի բրենդների #Keepdistance արշավին և ընդունելով The LOFT-ի #DisbrandChallenge  մարտահրավերը՝ #ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում է․․․ 


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից