Գլխավոր / Նորություններ
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «ԷՐԵԲՈՒՆԻ» մասնաճյուղը տեղափոխվել է նոր, առավել ընդարձակ տարածք

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Մշտապես ձգտելով գերազանցել իր հաճախորդների սպասումները և անհատապես կարևորելով յուրաքանչյուրին՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շարունակում է մասնաճյուղերի արդիականացման, ընդլայնման և ըստ անհրաժեշտության՝ տեղափոխման գործընթացը:

Տեղեկացնում ենք, որ ՀՀ, ք. Երևան, Էրեբունի վարչական շրջանում Ավանեսովի 8/3 շենք, թիվ 47 հասցեում գտնվող «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «ԷՐԵԲՈՒՆԻ» մասնաճյուղը տեղափոխվել և այժմ գործում է ՀՀ, ք. Երևան, Տիտոգրադյան փողոց, թիվ1/4 հասցեում:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «ԷՐԵԲՈՒՆԻ՚ մասնաճյուղի նոր, առավել ընդարձակ տարածքը հագեցված է բարձրակարգ սպասարկման և բանկային ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով:

Այստեղ հաշվի են առնվել ոչ միայն ժամանակակից ստանդարտների բոլոր պահանջները, այլև հաճախորդների ցանկությունները:  Առկա է հերթերի էլեկտրոնային կառավարման համակարգ, հարմարավետ սպասասրահ և հաճախորդներին ուղղորդող աշխատակից:

Նոր մասնաճյուղը հագեցած է նաև հաճախորդների հետ հանդիպումների համար նախատեսված սենյակով, ինչը հնարավորություն կտա առավել հարմար պայմաններում բանակցություններ վարել Բանկի հաճախորդների և գործընկերների հետ:

Առկա են հաճախորդների ինքնասպասարկման բոլոր հնարավորությունները: Մասնաճյուղը համալրված է բազմաֆունկցիոնալ վճարային տերմինալներով, կանխիկ գումարի մուտքագրման և կանխիկացման ունիվերսալ մեքենաներով:

Շուրջ 30 տարի ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մատուցում է բարձրորակ ծառայություններ՝ ոչ միայն ընդլայնելով մասնաճյուղային ցանցը, այլև արդիականացնելով և բարեկարգելով գործող մասնաճյուղերը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ համար առանցքային է հաճախորդամետ ռազմավարություն վարելն ու մեր երկրի ողջ տարածքում իր ծառայությունների ամբողջական փաթեթի հասանելի դարձնելը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է Կենտրոնական Բանկի կողմից:

Նորություններ
Նոյեմբեր 25, 2020
ՍՏԱՑԵ΄Ք ՁԵՐ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ VISA ՔԱՐՏԵՐՈՎ

  Հարգելի հաճախորդներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ իր Visa քարտապանների համար հանդես է գալիս հերթական շահավետ առաջարկով՝ գործարկելով նոր ակցիա gg  տաքսի ծառայության հետ համատեղ...


Ավելին
Նոյեմբեր 24, 2020
Սարգիսը բարձունք էր սիրում ու իր վերջին կռիվը հենց բարձունքին էր տվել

  Մեր ընկերը ճամփորդ դարձավ: Ամենաուրախ, ամենահետաքրքիր, կյանքով լի մեր Սարգիսը: Սա նրա վերջին լուսանկարն է, որն ինքն է տեղադրել սոցիալական ցանցի իր էջում: Այստեղ Լույսի հետ զրույցի է բռնվել, ինչ իմանանք՝ ինչ են խոսում...


Ավելին
Նոյեմբեր 24, 2020
Հայբիզնեսբանկի VISA քարտապանների համար երկարաձգվել է շահավետ առաջարկի ժամկետը

  Հատկապես այս օրերին, երբ Դուք հաճախ եք օգտվում Menu.am-ի ծառայություններից, վստահ ենք, որ այս առաջարկը Ձեզ անտարբեր չի թողնի...


Ավելին
Նոյեմբեր 20, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

  Հարգելի՛ հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին․․․


Ավելին
Նոյեմբեր 16, 2020
ՇԱԲԱԹ ԵՎ ԿԻՐԱԿԻ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

  Հարգելի՛ հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում շաբաթ և կիրակի օրերին...


Ավելին
Նոյեմբեր 06, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

    Հարգելի՛ հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին․․․


Ավելին
Հոկտեմբեր 30, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի՛ հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին․․․


Ավելին
Հոկտեմբեր 23, 2020
ՇԱԲԱԹ ԵՎ ԿԻՐԱԿԻ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի՛ հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ և կիրակի օրերին․․․


Ավելին
Հոկտեմբեր 16, 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 Հարգելի՛ հաճախորդներ և գործընկերներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ և կիրակի օրերին...

Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից