Գլխավոր / Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Արտաքին աուդիտի ընտրության 

հրապարակային մրցույթի 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

 

ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ-ն հայտարարում է աուդիտորական ծառայություն իրականացնող  կազմակերպության ընտրության մրցույթ:

 

Մրցույթի կազմակերպման վայրը (հասցեն).

ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 48:

 

Մրցույթով կնքվելիք պայմանագրի առարկան.

ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ 2019թ., 2020թ. և 2021թ. ֆինանսական հաշվետվությունների աուդիտի իրականացում, որը ներառում է.

  • ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկատվության և բացահայտումների հիմքերի հետազոտումը,
  • ֆինանսական հաշվետվությունների կազմման ժամանակ կիրառված հաշվապահական հաշվառման սկզբունքների, Բանկի ղեկավարության կողմից կատարված էական գնահատումների և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման գնահատումը,
  • ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների արժանահավատության ստուգումը,
  • աուդիտորական եզրակացության և աուդիտորական հաշվետվության (նամակ Բանկի ղեկավարությանը) կազմումը:

Աուդիտի ընդգրկման բնագավառներն են` Բանկի հաշվապահական հաշվեկշիռը, հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքները, սեփական կապիտալում փոփոխությունների և դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները, ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները, Բանկի կողմից ՀՀ ԿԲ ներկայացվող հաշվետվությունները:

 

Մրցույթի հայտերի ընդունման ժամանակահատվածը՝

23.09.2019 թվականից մինչև 17.10.2019թ. ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10:00-ից մինչև 17:00:

Մրցույթի հաղթողին որոշելու կարգը.

 Մրցույթի հաղթող է ճանաչվում լավագույն պայմաններ առաջարկած մասնակիցը, որը  հաստատվում է ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ Ընդհանուր ժողովի կողմից:

 

Մրցույթի հայտերը բացելու և ամփոփելու կարգը.

 Մրցույթի հայտերը կբացվեն և արդյունքները կամփոփվեն 18.10.2019թ.: Բանկի խորհուրդը պետք է գնահատի, ամփոփի աուդիտորական կազմակերպությունների առաջարկությունները և դրանք ներկայացնի Բանկի բաժնետերերի Ընդհանուր ժողովի հաստատմանը:

 

Մրցույթի  հայտերի  ներկայացման կարգը .

 Մրցույթի հայտը ներկայացվում է փակ ծրարով` ծրարի վրա նշելով.

-           մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված մրցույթի հայտի ներկայացման վայրը (հասցեն),

-           մրցույթի անվանումը,

-           հայտատուի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը կամ կապի այլ միջոցները:

 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը.

Մրցույթի հայտը պետք է պարունակի հետևյալ նվազագույն տեղեկատվությունը`

-           հայտի ծրարում առկա փաստաթղթերի ցանկը և էջերի քանակը,

-           մրցույթի մասնակցի տվյալները, այդ թվում՝ անվանումը, գտնվելու վայրը (հասցեն), հեռախոսահամարը.

-           Հայաստանի Հանրապետության տվյալ կազմակերպության կողմից աուդիտի անցկացման առնվազն 5 տարվա փորձի մասին տեղեկություններ, սակայն նշված չափանիշը չի տարածվում միջազգային ճանաչում ունեցող սուդիտորական կազմակերպությունների վրա,

-           Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) և անցումային տնտեսությամբ երկրներում բանկերի աուդիտի անցկացման փորձի մասին տեղեկություններ,

-           աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտոր(ներ)ի որակավորման մակարդակի և աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկություններ. աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը պետք է ունենա ֆինանսական կազմակերպության աուդիտորի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և առնվազն 5 բանկի կամ ապահովագրական ընկերության աուդիտի իրականացման փորձ և միջազգային հաշվապահական և/կամ աուդիտորական որոկավորման փուլերի առնվազն կեսը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական),

-           աուդիտորական խմբում ներգրավվելիք աշխատակիցների որակավորման մակարդակի և աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկություններ: Աուդիտորական խումբ ներգրավված աշխատակիցների առնվազն կեսը պետք է ունենան աուդիտորական կազմակերպության երեք տարվա աշխատանքային փորձ և միջազգային հաշվապահական և/կամ աուդիտորական որակավորման փուլերի առնվազն կեսը ավարտած լինելու փաստը հաստատող փաստաթուղթ կամ Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ ՀՀ կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորում,

-           աուդիտորական uտուգման իրականացման մեթոդները, աուդիտի անցկացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները, աուդիտի ընդգրկման բնագավառները,

-           աուդիտի ծառայության գինը` ներառյալ հարկերը և այլ ծախսերը, վճարման կարգն ու պայմանները:

 

Մրցույթի մասնակցության համար նախավճարի չափ սահմանված չէ:

Մրցույթում որևէ ծածկագիր առկա չէ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել` ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ` ք. Երևան, Նալբանդյան փողոց, 48, 101 սենյակ, կամ զանգահարել +374 10 59-20-04 հեռախոսահամարով` Վարչության նախագահի տեղակալ - Ֆինանսական դեպարտամենտի տնօրեն Մ. Սահակյանին (էլ. փոստի հասցե` manvel.sahakyan@armbusinessbank.am):

ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ Արտաքին աուդիտի ընտրության կարգին ծանոթանալու և դրա պատճենը ստանալու համար ցանկացողները կարող են դիմել ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ Խորհրդի նախագահի օգնականին` զանգահարելով հետևյալ հեռախոսահամարով` +374 10 59 20 68:

Նորություններ
Փետրվար 14, 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին:

Եվ այսպես, այս շաբաթ՝ փետրվարի 15-ին, հաճախորդներին հասանելի կլինեն Բանկի․․․


Ավելին
Փետրվար 14, 2020
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՝ ՀՈՒՍԱԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Արդեն մեկ տարի է, ինչ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ սկսել է Փոքր բիզնեսի հատվածի համար բանկային ծառայություններ մշակել բոլորովին նոր ձևաչափով:

Բանկի 2019-2021 թվականների զարգացման ռազմավարության համաձայն՝ Հայաստանի և Արցախի փոքր բիզնեսին աջակցելը և սպասարկելը Բանկի կողմից դիտարկվում է որպես...


Ավելին
Փետրվար 07, 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի քարտապաններ,

Տարատեսակ հաղորդագրություններ շահումների կամ վարկերի տրամադրման մասին ստանալու դեպքերում, խնդրում ենք լինել ավելի ուշադիր և այլ անձանց չտրամադրել Ձեր բանկային քարտ․․․


Ավելին
Փետրվար 07, 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին:

Եվ այսպես, այս շաբաթ՝ փետրվարի 8-ին, հաճախորդներին հասանելի կլինեն Բանկի․․․


Ավելին
Փետրվար 01, 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդ,

Սպասարկման բարելավմանն ուղղված տեխնիկական աշխատանքներ կատարելու պատճառով ․․


Ավելին
Փետրվար 01, 2020
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԲԱՐԵԼԱՎՎԱԾ ԵՎ ԱՎԵԼԻ ՇԱՀԱՎԵՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ՝ ՙABB-ԱՎՏՈ՚ ՎԱՐԿԱՏԵՍԱԿՈՎ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում է բարելավված և ավելի շահավետ պայմաններով ՙABB-Ավտո՚ վարկատեսակը:

Տրանսպորտային միջոցի ձեռքբերման նպատակով...


Ավելին
Հունվար 24, 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև ոչ աշխատանքային օրերին․․․


Ավելին
Հունվար 24, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Հունվար 24, 2020
Դուք գալիս եք ստեղծելու ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նոր ապագան

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Ճիշտ ձևավորել նոր աշխատակիցներից կազմված անձնակազմը, մոտիվացնել և զարգացնել նրանց՝ կազմակերպության ռազմավարական նպատակներին հասնելու համար. սա է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ առջև դրված գլխավոր նպատակներից մեկը...


Ավելին
Հունվար 17, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից