Գլխավոր / Նորություններ
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ՝ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Խնայողությունների համաշխարհային օրվա ուղերձը ոչ միայն գումար խնայելն է՝ ապագայի հետ կապված ծրագրերն իրականացնելու համար, այլև խնայողությունը բառի լայն իմաստով՝ ժամանակի, ուժերի, ռեսուրսների:

Հոկտեմբերի 31-ին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցեց Հայաստանի բանկերի միությունում՝ Խնայողությունների համաշխարհային օրվա կապակցությամբ տեղի ունեցած «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» խորագրով հանրային միջոցառումների ծրագրի շրջանակներում կազմակերպված մրցանակաբաշխությանը: Նախապես հայտարարված «Ապագայի բանկն՝ իմ պատկերացմամբ» խորագրով դպրոցականների շարադրությունների և տեսահոլովակների, ինչպես նաև  «Բիզնես-պլանի կազմում» թեմայով ուսանողական մրցույթների մասնակիցների աշխատանքներն ուսումնասիրել և ամփոոփել էր գնահատող հանձնաժողովը, որը կազմված էր Հայաստանի բանկերի միության, առևտրային բանկերի և Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի ներկայացուցիչներից:

Հայաստանի բանկերի միության նախագահ Սեյրան Սարգսյանը, ողջունելով ներկաներին,  կարևորեց օրվան ընդառաջ՝ հանրության ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունները: Հայաստանի բանկերի միության կողմից մրցանակներ հանձնվեցին մրցույթի հաղթողներին:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ անհատական մրցանակին արժանացան երկու ուսանող: ԵՊՀ  Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Հրաչյա Զաքարյանի աշխատանքը տարբեր գործառույթներ իրականացնող միկրոսխեմաների, ինչպես նաև տարբեր փոքր սարքավորումների տեղական արտադրության և սպառման վերաբերյալ էր, իսկ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի 4-րդ կուրսի ուսանող Գևորգ Խաչատրյանի Բիզնես պլանը՝ լաստիկային հյուսվածքով պաստառների արտադրության:

Միջոցառման շրջանկներում ինֆոգրաֆիկ աշխատանքների՝ «Խնայում եմ հանուն…» թեմայով մրցույթի հաղթողին մրցանակ շնորհեց նաև Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը:

Հայաստանում Խնայողությունների միջազգային օրը նշվում է արդեն յոթերորդ տարին: Մեր երկրի բնակչության համար խնայողությունների պահպանման կայուն միջոց են համարվում բանկային ավանդները:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ այսօր հաճախորդին է ներկայանում որպես ՀՀ բանկային համակարգի առաջատարներից մեկը և հատկանշական է, որ ավանդային պորտֆելի ծավալով շուկայում զբաղեցնում է առաջին տեղը: Խնայում ենք ինչպես հանուն նոր սերնդի, այնպես էլ հանուն մեր մոլորակի ապագայի: 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…

Նորություններ
Մայիս 27, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Մայիս 26, 2020
ՇԱՀԱՎԵՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀՀ Կառավարության աջակցման 14-րդ միջոցառման շրջանակներում, որն ուղղված է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանը, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ առաջարկում է ուսման վարձի վճարման նպատակով յուրաքանչյուր ուսանողի համար հասանելի և շահավետ պայմաններով ուսանողական վարկեր...


Ավելին
Մայիս 19, 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ ս.թ. մայիսի 18-ից «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «ՏԱՇԻՐ» մասնաճյուղը  վերսկսել է իր գործունեությունը


Ավելին
Մայիս 15, 2020

      Հարգելի հաճախորդներ,

    Հայտնում ենք, որ Բանկի կողմից հայտարարված ակցիաների ամփոփիչ միջոցառումների իրականացումը ՀՀ Պարետի կողմից տրված սահմանափակումներից ելնելով՝ կհետաձգվեն անորոշ ժամկետով...


Ավելին
Մայիս 15, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Մայիս 14, 2020
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանը պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով

Մեր միասնականության հաղթանակները տոնելու նախաշեմին սովորաբար առաջ են գալիս հաճելի պարտավորություններ՝ գնահատելու այն մարդկանց, որոնց ամբողջ գործունեությունն ու նվիրումն ուղղված է մեր հայրենիքը շենացնելու, այն առավել անվտանգ ու ապահով տեսնելու նպատակին...


Ավելին
Մայիս 08, 2020
Օնլայն գնումների մարաթոն ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ VISA քարտապանների համար

Հարգելի հաճախորդներ և գորրծընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Visa քարտով կատարե՛ք 10.000 ՀՀ դրամ և ավելի գնումներ PayX-ի գործընկեր օնլայն խանութներից, մասնակցեք ՇԱՀԱՎԵՏ ՕՆԼԱՅՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՐԱԹՈՆԻՆ և ստացեք 500 նվերներից մեկը...


Ավելին
Մայիս 04, 2020
Այրում, Բագրատաշեն և այլ համայնքների շնորհակալությունը Բանկին

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Առաջին անգամ չէ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ սոցիալական աջակցության ծրագրեր է իրականացնում Տավուշի մարզում: Այս անգամ ևս Բանկն արձագանքել է համավարակի պատճառով ստեղծված...


Ավելին
Ապրիլ 30, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Ապրիլ 29, 2020
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ միջոցով վճարվել են ավելի քան 1.2 միլիարդ ՀՀ դրամի չափով հրատապ միանվագ նպաստներ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Հայբիզնեսբանկը մասնակցում է ՀՀ Կառավարության կողմից կազմակերպված և կորոնավիրուսային համավարակի հետևանքների վերացմանն ուղղված...


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից