Գլխավոր / Նորություններ
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՝ ՀՈՒՍԱԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Արդեն մեկ տարի է, ինչ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ սկսել է Փոքր բիզնեսի հատվածի համար բանկային ծառայություններ մշակել բոլորովին նոր ձևաչափով:

Բանկի 2019-2021 թվականների զարգացման ռազմավարության համաձայն՝ Հայաստանի և Արցախի փոքր բիզնեսին աջակցելը և սպասարկելը Բանկի կողմից դիտարկվում է որպես թիրախային ոլորտ:
Փոքր բիզնեսին մատուցվող բանկային ծառայությունների ամբողջական վերագործարկումից հետո առաջին տարվա արդյունքներով՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ կարողացավ առաջարկել վարկային պրոդուկտների ընդլայնված շարք, որն ​​ ընդգրկում է բիզնեսի կարիքների ամբողջ տեսականին: Դա նպաստեց ավելի քան 700 փոքր բիզնեսի նախագծերի ստեղծմանը, ընդլանմանը, ինչպես նաև զարգացմանը:

Այսօր Փոքր բիզնեսի տարբեր վարկատեսակների առաջին հինգ հաճախորդները հրավիրվել էին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՝ ամփոփելու և միասին նշելու նվաճումները:

ՙՄեկ տարվա ընթացքում նման ցուցանիշներն իրոք տպավորիչ են՚,- իր ողջույնի խոսքը ներկաներին ուղղեց ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Վարչության նախագահ Արտավազդ Սարգսյանը: Նա շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց այդ գործառույթի հետ անմիջական կապ ունեցող Բանկի աշխատակիցներին և փոքր բիզնեսի հատվածի հաճախորդներին: Վարչության նախագահը նշեց, որ ի դեմս մեր Բանկի՝ նրանք ունեն մշտական և հուսալի ֆինանսական գործընկեր:

Փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից առաջարկվող վարկային բոլոր պրոդուկտներն առանձնանում են գործարքների ձևակերպումների օպերատիվությամբ, վարկի տրամադրման պարզությամբ և հաճախորդների նվազագույն ծախսատարությամբ: Բիզնեսի զարգացման համար գումար ստանալու այսպիսի պարզեցված պայմանները հետաքրքրում են Փոքր բիզնեսը ներկայացնող շատ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հավատարիմ է մնում իր կարգախոսին եւ հետագայում հաճախորդներին կմատուցի ձեռքբերման եւ օգտագործման առումով մատչելի եւ պարզ պրոդուկտներ, որոնք կբարձրացնեն նրանց ֆինանսական կայունությունը եւ կստեղծեն բոլոր պայմանները սեփական տանը հուսալի ապագա կառուցելու համար:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…

 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նորություններ
Փետրվար 19, 2020
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հյուրընկալեց ապագա ֆինանսիստներին

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շարունակում է համագործակցությունն առաջատար  ուսումնական հաստատությունների հետ, որոնք ձգտում են բարելավել կրթության որակն ու  պատրաստել բարձրորակ մասնագետներ: Մասնագիտական կրթություն ստացող ուսանողների համար արդեն ավանդույթ է դարձել Բանկում պրակտիկա անցնելը, որի ընթացքում ծանոթանում են ֆինանսական կազմակերպության...


Ավելին
Փետրվար 14, 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին:

Եվ այսպես, այս շաբաթ՝ փետրվարի 15-ին, հաճախորդներին հասանելի կլինեն Բանկի․․․


Ավելին
Փետրվար 07, 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի քարտապաններ,

Տարատեսակ հաղորդագրություններ շահումների կամ վարկերի տրամադրման մասին ստանալու դեպքերում, խնդրում ենք լինել ավելի ուշադիր և այլ անձանց չտրամադրել Ձեր բանկային քարտ․․․


Ավելին
Փետրվար 07, 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին:

Եվ այսպես, այս շաբաթ՝ փետրվարի 8-ին, հաճախորդներին հասանելի կլինեն Բանկի․․․


Ավելին
Փետրվար 01, 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդ,

Սպասարկման բարելավմանն ուղղված տեխնիկական աշխատանքներ կատարելու պատճառով ․․


Ավելին
Փետրվար 01, 2020
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԲԱՐԵԼԱՎՎԱԾ ԵՎ ԱՎԵԼԻ ՇԱՀԱՎԵՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ՝ ՙABB-ԱՎՏՈ՚ ՎԱՐԿԱՏԵՍԱԿՈՎ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում է բարելավված և ավելի շահավետ պայմաններով ՙABB-Ավտո՚ վարկատեսակը:

Տրանսպորտային միջոցի ձեռքբերման նպատակով...


Ավելին
Հունվար 24, 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև ոչ աշխատանքային օրերին․․․


Ավելին
Հունվար 24, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Հունվար 24, 2020
Դուք գալիս եք ստեղծելու ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նոր ապագան

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Ճիշտ ձևավորել նոր աշխատակիցներից կազմված անձնակազմը, մոտիվացնել և զարգացնել նրանց՝ կազմակերպության ռազմավարական նպատակներին հասնելու համար. սա է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ առջև դրված գլխավոր նպատակներից մեկը...


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից