Գլխավոր / Նորություններ
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ և «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամը Շահբազյանների ընտանիքի կողքին

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Խորհրդի նախագահի կողմից ստեղծված «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամն Ամանորին ընդառաջ իր հերթական անակնկալն այս անգամ մատուցեց Շահբազյանների բազմազավակ ընտանիքին. երկար ժամանակ նկուղում ապրող ընտանիքն այլևս բնակարան ունի՝ շնորհիվ Վիտալի Գրիգորյանցի մարդասիրական վարքի:

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը Բանկի ու հիմնադրամի աշխատակիցների հետ ամանորյա նվերներով և տոնական զարդարանքներով այցելեցին երիտասարդ ընտանիքին՝ նրանց շնորհավորելու և հիշարժան օրն էլ ավելի ուրախ դարձնելու նպատակով:

Արսեն Միքայելյանը նշում է, որ շատ թարմ է հիշողությունը, երբ պատահական տեղեկացավ Շահբազյանների խնդրի մասին և որոշեց «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կացարան ապահովել նրանց համար: Իսկ այսօր նա կիսում է 3 ապագա հայ զինվորների՝ Հարությունի, Սարգսի և Գևորգի ծնողների՝ 37-ամյա Կամո Շահբազյանի ու նրա կնոջ՝ 33-ամյա Մանուշ Վարդազարյանի երջանկությունը, որ իրենց զավակներն իրենց հասակակիցների նման այսուհետ ապրելու են նորմալ բնակարանային պայմաններում:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը շնորհավորեց բազմազավակ, աշխատասեր ընտանիքին բնակարանամուտի կապակցությամբ՝ մաղթելով նրանց առողջություն և նորանոր հաջողություններ:

Նորություններ
Մարտ 03, 2017
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ՝ Բնության համաշխարհային հիմնադրամի գործընկեր

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» ծրագրի շրջանակում վերջերս Վայք քաղաքում կայացավ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի և Վայոց Ձորի համայնքների ներկայացուցիչների հանդիպումը...


Ավելին
Մարտ 02, 2017

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ «ԼՈԳԻՆՎԵՍՏ» ընկերության   հետ համագործակցության շրջանակներում Կենտրոն վարչական շրջանի Վերին անտառային 131 հասցեում գտնվող նորակառույց բնակելի համալիրում բնակարաններ ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկավորման համար առաջարկում է շահավետ պայմաններ...


Ավելին
Փետրվար 21, 2017
Ուշադրություն

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ դրամային պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և պարտատոմսերի մարումը կիրականացվի հետևյալ ժամանակացույցով...


Ավելին
Փետրվար 20, 2017
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ կրկին «Ռոսգոսստրախ Արմենիա»-ի մրցույթի հաղթող

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Ամփոփվեց «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության կողմից «Ապահովագրական պրոդուկտների լավագույն վաճառող» խորագրով 2016թ. մայիսի 2-ից մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ն անցկացված մրցույթը, որին մասնակցում էին գործընկեր ինը ՀՀ առևտրային բանկերի,  այդ թվում՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ աշխատակիցները...


Ավելին
Փետրվար 06, 2017
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հաջողությամբ ավարտեց 14% տարեկան եկամտաբերությամբ դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման գործընթացը...


Ավելին
Փետրվար 02, 2017
Արդեն գործում է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «ՔԱՋԱԶՆՈՒՆԻ» մասնաճյուղը

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ, ք. Երևան, Քաջազնունու 5 փողոց, 26 շինություն հասցեում իր փաստացի գործունեությունն է սկսել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «ՔԱՋԱԶՆՈՒՆԻ» մասնաճյուղը...


Ավելին
Հունվար 30, 2017
Ուշադրություն

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ արտարժութային պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և պարտատոմսերի մարումը կիրականացվի հետևյալ ժամանակացույցով...


Ավելին
Հունվար 25, 2017
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ արտարժութային անվանական պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հաջողությամբ ավարտեց 8.50% տարեկան եկամտաբերությամբ արտարժութային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման գործընթացը...


Ավելին
Հունվար 18, 2017
Հայտարարություն. պարտատոմսերի հրապարակային առաջարկ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն 2017 թվականի հունվարի 23-ից մինչև 2017 թվականի փետրվարի 23-ը ներառյալ, հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր` հետևյալ պայմաններով...


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ պաշտոնական կայք-էջի հասցեն է՝
www.armbusinessbank.am