Գլխավոր / Նորություններ
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հյուրընկալեց ՙՀերացի» ավագ դպրոցի աշակերտներին

Հարգելի հաճախորդներ և գոծընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, ողջունելով ՙՀերացի» ավագ դպրոցի տնօրինության նախաձեռնությունը և կարևորելով երիտասարդների մասնագիտական ճիշտ կողմնորոշումը, իր Գլխամասային գրասենյակում կազմակերպել էր ճանաչողական և ուսուցողական միջոցառում դպրոցի Բնագիտամաթեմատիկական հոսքի Տնտեսագիտական ենթահոսքի աշակերտների համար:

Ավելի քան 20 աշակերտներ մասնակցեցին բանկի և բանկային գործի մասին ինտերակտիվ մեթոդով ներկայացվող բաց դասին. աշակերտները հարց ու պատասխանի միջոցով ծանոթացան բանկային գործի հիմնական առանձնահատկություններին, բանկային գործով զբաղվող մասնագետներին ներկայացվող գիտելիքների և հմտությունների պահանջներին, բացի դա, պարզ ու մատչելի ձևով մեկնաբանվեցին մի շարք ֆինանսական հասկացություններ և գործընթացներ, որոնք կօգնեն նրանց ապագայում ավելի հեշտ յուրացնել ակադեմիական գիտելիքներն՝ ուսանողի աթոռին:

Մեկ ժամից ավելի տևողությամբ բաց դասից հետո, աշակերտները շրջեցին Բանկի շքեղ կահավորված պատմական շենքում՝ ականատես լինելով սպասարկման սրահում տիրող աշխատանքային անցուդարձին:

ՙՀերացի» ավագ դպրոցի ուսուցիչները, ովքեր ուղեկցում էին աշակերտներին, իրենց շնորհակալությունը հայտնեցին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ղեկավարությանը դպրոցի տնօրինության առաջարկն ընդունելու և կազմակերպված ու գեղեցիկ միջոցառում անցկացնելու համար՝ վստահեցնելով, որ այս ձևաչափով համագործակցությունը լավ ազդեցություն է ունենալու աշակերտների մասնագիտական կողմնորոշման գործընթացում:

Նորություններ
Ապրիլ 28, 2017
Տարեկան ընդհանուր ժողով, 28.04.2017

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Հայտնում ենք, որ սույն թվականի ապրիլի 28-ին տեղի ունեցավ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ տարեկան ընդհանուր ժողովը, որի ընթացքում հաստատվեցին Բանկի 2016թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունները:

 


Ավելին
Ապրիլ 25, 2017
ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ-ն իրականացրել է առաջին թողարկման պարտատոմսերի առաջին արժեկտրոնային եկամուտների վճարումը

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ-ն ս.թ. ապրիլի 23-ին իրականացրել է առաջին թողարկման պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը...


Ավելին
Ապրիլ 07, 2017
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աշխատակիցները շնորհավորեցին համակարգի թոշակառուներին

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ս.թ. ապրիլի 7-ին ՀՀ Բանկերի և ֆինանսավարկային արհեստակցական կազմակերպությունների ճյուղային արհմիությունը (ՃՀՄ), իրեն կից հոգաբարձուների խորհրդի հետ համատեղ, մի շարք բանկերի, այդ թվում՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աջակցությամբ կազմակերպել էր ավանդական դարձած տոնական միջոցառում համակարգի կին թոշակառուների համար...


Ավելին
Մարտ 16, 2017
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ փոփոխություններ են կատարվել Բանկի կողմից սպասարկվող ֆիզիկական անձանց ներքոնշյալ հաշիվների սպասարկման պայմաններում և 2017 թվականի ապրիլի 18-ից գործելու են հետևյալ տոկոսադրույքները...


Ավելին
Մարտ 09, 2017
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր Միջազգային Համագործակցության Խնայողական Բանկերի Հիմնադրամի հետ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«Կովկասում պատասխանատու ֆինանսավորման» ծրագրի շրջանակում ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ-ն և Միջազգային Համագործակցության Խնայողական Բանկերի Հիմնադրամը (ՄՀԽԲՀ) կնքել են փոխըմբռնման հուշագիր, որը պետք է ...


Ավելին
Մարտ 03, 2017
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ՝ Բնության համաշխարհային հիմնադրամի գործընկեր

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» ծրագրի շրջանակում վերջերս Վայք քաղաքում կայացավ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի և Վայոց Ձորի համայնքների ներկայացուցիչների հանդիպումը...


Ավելին
Մարտ 02, 2017
Հիփոթեքային վարկ ք.Երևան, Վերին Անտառային 131 հասցեում բնակարան ձեռք բերելու համար

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ «ԼՈԳԻՆՎԵՍՏ» ընկերության   հետ համագործակցության շրջանակում առաջարկում է հիփոթեքային վարկավորման շահավետ պայմաններ…


Ավելին
Փետրվար 21, 2017
Ուշադրություն

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ դրամային պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և պարտատոմսերի մարումը կիրականացվի հետևյալ ժամանակացույցով...


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ պաշտոնական կայք-էջի հասցեն է՝
www.armbusinessbank.am