Գլխավոր / Նորություններ
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ֆինանսավորում է էներգաարդյունավետ բիզնեսը

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, կարևորելով իր հաճախորդների տնտեսական գործունեության արդյունավետ կազմակերպումը, ներդնում է վարկավորման նոր տարբերակ. hամագործակցելով գերմանական KFW բանկի հետ` ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ «Էներգաարդյունավետություն միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների համար» ծրագրի շրջանակում ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին առաջարկում է «ABB-Էներգաարդյունավետ բիզնես» վարկային պրոդուկտը, որը տրամադրվում է վարկի կամ չվերականգնվող վարկային գծի տեսքով:

Վարկային պրոդուկտի նպատակն է Էներգաարդյունավետության հաշվին ընդլանել բիզնեսի հնարավորությունները իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար, մասնավորապես.

-        կրճատել արտադրանքի մեկ միավորի և, ընդհանուր առմամբ, բիզնեսի գծով էներգածախսերը,

-        ստանալ մրցակցային առավելություններ,

-        ավելացնել արտադրական հզորությունը,

-        բարելավել մատուցվող ծառայությունների և արտադրանքի որակը,

-        բարձրացնել աշխատակիցների աշխատանքի հարմարավետությունը և այլն:

Վարկային ծրագիրը նախատեսված է ջեռուցման, օդափոխության, լուսավորության, հովացման, շենքերի ջերմամեկուսացման, սննդի վերամշակման սարքավորումների ձեռքբերման և տնտեսության այլ ճյուղերի, ավտոմոբիլային պարկի թարմացման և այլ նպատակներով:  :

Վարկավորման չափը կարող է սահմանվել գրավադրվող անշարժ գույքի լիկվիդային արժեքի մինչև 60%-չափով, շարժական գույքի գրավադրման դեպքում՝ մինչև 50%-չափով, իսկ շրջանառու միջոցների գրավադրման դեպքում՝ մինչև 40%-ի չափով:

Էներգաարդյունավետ վարկատեսակը տրվում է միայն ՀՀ դրամով 1-5 տարի մարման ժամկետով, նվազագունը՝ 1,000,000 ՀՀ դրամի չափով:

Վարկավորման առավելությունը տարեկան ցածր անվանական տոկոսադրույքն է, որը կազմում է 11.4%, ինչպես նաև տոկոսադրույքի՝ նվազող մնացորդի նկատմամբ հաշվարկման կարգը:

Ֆինանսավորման նպատակային ոլորտներին և լրացուցիչ պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ պաշտոնական կայք-էջում կամ այցելել մոտակա մասնաճյուղ:

Նորություններ
Ապրիլ 28, 2017
Տարեկան ընդհանուր ժողով, 28.04.2017

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Հայտնում ենք, որ սույն թվականի ապրիլի 28-ին տեղի ունեցավ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ տարեկան ընդհանուր ժողովը, որի ընթացքում հաստատվեցին Բանկի 2016թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունները:

 


Ավելին
Ապրիլ 25, 2017
ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ-ն իրականացրել է առաջին թողարկման պարտատոմսերի առաջին արժեկտրոնային եկամուտների վճարումը

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ-ն ս.թ. ապրիլի 23-ին իրականացրել է առաջին թողարկման պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը...


Ավելին
Ապրիլ 07, 2017
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աշխատակիցները շնորհավորեցին համակարգի թոշակառուներին

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ս.թ. ապրիլի 7-ին ՀՀ Բանկերի և ֆինանսավարկային արհեստակցական կազմակերպությունների ճյուղային արհմիությունը (ՃՀՄ), իրեն կից հոգաբարձուների խորհրդի հետ համատեղ, մի շարք բանկերի, այդ թվում՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աջակցությամբ կազմակերպել էր ավանդական դարձած տոնական միջոցառում համակարգի կին թոշակառուների համար...


Ավելին
Ապրիլ 03, 2017
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հյուրընկալեց ՙՀերացի» ավագ դպրոցի աշակերտներին

Հարգելի հաճախորդներ և գոծընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, ողջունելով ՙՀերացի» ավագ դպրոցի տնօրինության նախաձեռնությունը և կարևորելով երիտասարդների մասնագիտական ճիշտ կողմնորոշումը, իր Գլխամասային գրասենյակում կազմակերպել էր ճանաչողական և ուսուցողական միջոցառում դպրոցի Բնագիտամաթեմատիկական հոսքի Տնտեսագիտական ենթահոսքի աշակերտների համար...


Ավելին
Մարտ 16, 2017
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ փոփոխություններ են կատարվել Բանկի կողմից սպասարկվող ֆիզիկական անձանց ներքոնշյալ հաշիվների սպասարկման պայմաններում և 2017 թվականի ապրիլի 18-ից գործելու են հետևյալ տոկոսադրույքները...


Ավելին
Մարտ 09, 2017
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր Միջազգային Համագործակցության Խնայողական Բանկերի Հիմնադրամի հետ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«Կովկասում պատասխանատու ֆինանսավորման» ծրագրի շրջանակում ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ-ն և Միջազգային Համագործակցության Խնայողական Բանկերի Հիմնադրամը (ՄՀԽԲՀ) կնքել են փոխըմբռնման հուշագիր, որը պետք է ...


Ավելին
Մարտ 03, 2017
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ՝ Բնության համաշխարհային հիմնադրամի գործընկեր

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» ծրագրի շրջանակում վերջերս Վայք քաղաքում կայացավ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի և Վայոց Ձորի համայնքների ներկայացուցիչների հանդիպումը...


Ավելին
Մարտ 02, 2017
Հիփոթեքային վարկ ք.Երևան, Վերին Անտառային 131 հասցեում բնակարան ձեռք բերելու համար

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ «ԼՈԳԻՆՎԵՍՏ» ընկերության   հետ համագործակցության շրջանակում առաջարկում է հիփոթեքային վարկավորման շահավետ պայմաններ…


Ավելին
Փետրվար 21, 2017
Ուշադրություն

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ դրամային պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և պարտատոմսերի մարումը կիրականացվի հետևյալ ժամանակացույցով...


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ պաշտոնական կայք-էջի հասցեն է՝
www.armbusinessbank.am