Գլխավոր / Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ հայտարարում է  մրցույթ՝ Զանգերի Կենտրոնի համար ծրագրային ապահովում ձեռք բերելու նպատակով:

Մրցույթի պայմաններն են ՝

1. Ընկերությունը պետք է ունենա.

  • Նշված համակարգերի ներդրման և  վաճառքի իրավունք,
  • Նշված կամ նմանատիպ  համակարգերի տեղակայման և տեխնիկական աջակցության կայացած մեխանիզմներ և  փորձ:

2. Մասնակից ընկերության կողմից ներկայացված գնառաջարկը պարտադիր պետք է պարունակի ստորև կետերը.

  • Ընդհանուր արժեքը` բոլոր հարկերը ներառված,
  • Մատակարարման ժամկետը,
  • Երաշխիքային սպասարկման պայմանների առաջարկ,
  • Տեխնիկական աջակցության ապահովման պայմանները,
  • Նշել այլ պայմաններ՝ Ընկերության հայեցողությամբ:

3. Պահանջվող փաստաթղթեր.

  • Մրցույթին մասնակցության դիմում-հայտ
  • Գնառաջարկ
  • Կազմակերպության մասին տեղեկատվություն (կանոնադրություն, պետ.ռեգիստրի  գրանցման  վկայական, տարեկան հաշվետվություններ)
  • Գործընկեր կազմակերպությունների ցանկը

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են մրցութային դիմում-հայտերի թղթային տարբերակը՝ պահանջվող փաստաթղթերի հետ միասին, փակ ծրարներով ներկայացնելՙ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ  ՓԲԸ  Գլխամասային գրասենյակ՝ ՀՀ, ք.Երևան, Նալբանդյան 48 հասցեով, 2019 թվականի Օգոստոսի 1-ից մինչև Սեպտեմբերի 30-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:15-ից 16:45-ը, իսկ  միջազգային ընկերությունները կարող են ուղարկել info@armbusinessbank.am հասցեին:

 Փակ ծրարի վրա պետք նշվի.

  • ՙՉբացել մինչև մրցույթի անցկացման օրը՚  գրառումը,
  • ՙՄրցութային հանձնաժողովին՚ գրառումը,
  • ուղարկող (Մրցույթի մասնակից) և ստացող (Մրցույթի կազմակերպիչ) կազմակերպությունների հասցեները, ամբողջական անվանումները:

Մրցույթի արդյունքների վերաբերյալ բոլոր մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2019 թվականի  Սեպտեմբերի 15-ը:

Տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ  Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն (+37410) 59 20 22 հեռախոսահամարով կամ գրել Mushegh.Gishyan@armbusinessbank.am և/կամ Shushanik.Hovhannisyan@armbusinessbank.am էլեկտրոնային հասցեներին:

Ծրագրային ապահովման համար սահմանվող նվազագույն պահանջները.

  • Մուտքային զանգերի սպասարկում,
  • Ավտոմատացված ելքային զանգերի հնարավորություն,
  • Բոլոր զանգերի միաժամանակյա սպասարկում,
  • Ձայնի միջոցով հաճախորդի նույնականացում,
  • SMS, IVM և Email ուղարկելու հնարավորություն,
  • IVR-ի հնարավորություն,
  • Հաճախորդների վերաբերյալ տեղեկատվության պահպանում, տարբեր վերլուծական մոտեցումների միջոցով,
  • Հաճախորդների(գործող, նոր) բազաների ստեղծում, պահպանու և արտահանում,
  • Զանգերի ձայնագրությունների պահպանում և ներբեռնում,
  • Զանգերի որակի գնահատման համակարգի ստեղծում,
  • Զանգերի գնահատում ըստ ներմուծված գնահատման համակարգի,
  • Իրական ժամանակում զանգի մոնիտորինգ, միացում զանգին և աջակցում,
  • Վերլուծություններ(նաև գրաֆիկաներ, դիագրամներ), հաշվետվություններ տեսնելու և արտահանելու հնարավորություն(Word, excel, pdf)՝ յուրաքանչյուր օպերատորի, բաժնի, ամբողջ կենտրոնի աշխատանքի մասով,
  • Տվյալների փնտրման և ֆիլտրման հնարավորություն ցանկացած կրիտերիայի միջոցով՝ ըստ կատարողի, վերնագրի, կարգավիճակի, զանգի պատճառի, ժամանակի և այլն,
  • Իրավասությունների սահմանում, աշխատակցիների համար կարգավիճակների ստեղծում(հասանելի, ընդմիջում, տեխնիկական խնդիր և այլն)հասանելիության սահմանափակումների հնարավորություն,
  • Զանգերի հերթի ստեղծում, սպասման ռեժիմի միացում, ավտոմատ  կերպով սպասման ժամանակի ծանուցում ծրագրում հասանելի մյուս օգտատերերին,
  • Ըստ աշխատակցի կարգավիճակի զանգերի բաշխում խմբի ներսում,
  • Զանգը փոխանցելու հնարավորություն,
  • Սպասարկման որակի գնահատման համակարգի առկայություն,
  • (NPS) Հաճախորդների հավատարմության ինդեքսը գնահատելու նպատակով ավտոմատ հարցումներ ուղարկելու հնարավորություն,
  • NPS-ի արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների և վերլուծությունների ստացում և արտահանում,
  • Միասնական ինտերֆեյս,
  • Ներքին չատի հնարավորություն և տվյալների պահպանում,
  • Այլ համակարգերի հետ ինտեգրման հնարավորություն, օր.՝ ՀԾ, չատ, էլ փոստ և այլն,
  • Սկրիպտեր/շաբլոններ տեղադրելու հնարավորություն,
  • Օգտագործողների անսահմանափակ քանակ,
  • Ծրագրային հարցերի սպասարկում:
Նորություններ
Մայիս 27, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Մայիս 26, 2020
ՇԱՀԱՎԵՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀՀ Կառավարության աջակցման 14-րդ միջոցառման շրջանակներում, որն ուղղված է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանը, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ առաջարկում է ուսման վարձի վճարման նպատակով յուրաքանչյուր ուսանողի համար հասանելի և շահավետ պայմաններով ուսանողական վարկեր...


Ավելին
Մայիս 19, 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ ս.թ. մայիսի 18-ից «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «ՏԱՇԻՐ» մասնաճյուղը  վերսկսել է իր գործունեությունը


Ավելին
Մայիս 15, 2020

      Հարգելի հաճախորդներ,

    Հայտնում ենք, որ Բանկի կողմից հայտարարված ակցիաների ամփոփիչ միջոցառումների իրականացումը ՀՀ Պարետի կողմից տրված սահմանափակումներից ելնելով՝ կհետաձգվեն անորոշ ժամկետով...


Ավելին
Մայիս 15, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Մայիս 14, 2020
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանը պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով

Մեր միասնականության հաղթանակները տոնելու նախաշեմին սովորաբար առաջ են գալիս հաճելի պարտավորություններ՝ գնահատելու այն մարդկանց, որոնց ամբողջ գործունեությունն ու նվիրումն ուղղված է մեր հայրենիքը շենացնելու, այն առավել անվտանգ ու ապահով տեսնելու նպատակին...


Ավելին
Մայիս 08, 2020
Օնլայն գնումների մարաթոն ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ VISA քարտապանների համար

Հարգելի հաճախորդներ և գորրծընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Visa քարտով կատարե՛ք 10.000 ՀՀ դրամ և ավելի գնումներ PayX-ի գործընկեր օնլայն խանութներից, մասնակցեք ՇԱՀԱՎԵՏ ՕՆԼԱՅՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՐԱԹՈՆԻՆ և ստացեք 500 նվերներից մեկը...


Ավելին
Մայիս 04, 2020
Այրում, Բագրատաշեն և այլ համայնքների շնորհակալությունը Բանկին

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Առաջին անգամ չէ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ սոցիալական աջակցության ծրագրեր է իրականացնում Տավուշի մարզում: Այս անգամ ևս Բանկն արձագանքել է համավարակի պատճառով ստեղծված...


Ավելին
Ապրիլ 30, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Ապրիլ 29, 2020
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ միջոցով վճարվել են ավելի քան 1.2 միլիարդ ՀՀ դրամի չափով հրատապ միանվագ նպաստներ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Հայբիզնեսբանկը մասնակցում է ՀՀ Կառավարության կողմից կազմակերպված և կորոնավիրուսային համավարակի հետևանքների վերացմանն ուղղված...


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից