Հարգելի գործընկերներ,
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ հայտարարում է մրցույթ՝ Զանգերի Կենտրոնի համար ծրագրային ապահովում ձեռք բերելու նպատակով:
Մրցույթի պայմաններն են ՝
1. Ընկերությունը պետք է ունենա.
- Նշված համակարգերի ներդրման և վաճառքի իրավունք,
- Նշված կամ նմանատիպ համակարգերի տեղակայման և տեխնիկական աջակցության կայացած մեխանիզմներ և փորձ:
2. Մասնակից ընկերության կողմից ներկայացված գնառաջարկը պարտադիր պետք է պարունակի ստորև կետերը.
- Ընդհանուր արժեքը` բոլոր հարկերը ներառված,
- Մատակարարման ժամկետը,
- Երաշխիքային սպասարկման պայմանների առաջարկ,
- Տեխնիկական աջակցության ապահովման պայմանները,
- Նշել այլ պայմաններ՝ Ընկերության հայեցողությամբ:
3. Պահանջվող փաստաթղթեր.
- Մրցույթին մասնակցության դիմում-հայտ
- Գնառաջարկ
- Կազմակերպության մասին տեղեկատվություն (կանոնադրություն, պետ.ռեգիստրի գրանցման վկայական, տարեկան հաշվետվություններ)
- Գործընկեր կազմակերպությունների ցանկը
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են մրցութային դիմում-հայտերի թղթային տարբերակը՝ պահանջվող փաստաթղթերի հետ միասին, փակ ծրարներով ներկայացնելՙ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ Գլխամասային գրասենյակ՝ ՀՀ, ք.Երևան, Նալբանդյան 48 հասցեով, 2019 թվականի Օգոստոսի 1-ից մինչև Սեպտեմբերի 30-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:15-ից 16:45-ը, իսկ միջազգային ընկերությունները կարող են ուղարկել info@armbusinessbank.am հասցեին:
Փակ ծրարի վրա պետք նշվի.
- ՙՉբացել մինչև մրցույթի անցկացման օրը՚ գրառումը,
- ՙՄրցութային հանձնաժողովին՚ գրառումը,
- ուղարկող (Մրցույթի մասնակից) և ստացող (Մրցույթի կազմակերպիչ) կազմակերպությունների հասցեները, ամբողջական անվանումները:
Մրցույթի արդյունքների վերաբերյալ բոլոր մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2019 թվականի Սեպտեմբերի 15-ը:
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն (+37410) 59 20 22 հեռախոսահամարով կամ գրել Mushegh.Gishyan@armbusinessbank.am և/կամ Shushanik.Hovhannisyan@armbusinessbank.am էլեկտրոնային հասցեներին:
Ծրագրային ապահովման համար սահմանվող նվազագույն պահանջները.
- Մուտքային զանգերի սպասարկում,
- Ավտոմատացված ելքային զանգերի հնարավորություն,
- Բոլոր զանգերի միաժամանակյա սպասարկում,
- Ձայնի միջոցով հաճախորդի նույնականացում,
- SMS, IVM և Email ուղարկելու հնարավորություն,
- IVR-ի հնարավորություն,
- Հաճախորդների վերաբերյալ տեղեկատվության պահպանում, տարբեր վերլուծական մոտեցումների միջոցով,
- Հաճախորդների(գործող, նոր) բազաների ստեղծում, պահպանու և արտահանում,
- Զանգերի ձայնագրությունների պահպանում և ներբեռնում,
- Զանգերի որակի գնահատման համակարգի ստեղծում,
- Զանգերի գնահատում ըստ ներմուծված գնահատման համակարգի,
- Իրական ժամանակում զանգի մոնիտորինգ, միացում զանգին և աջակցում,
- Վերլուծություններ(նաև գրաֆիկաներ, դիագրամներ), հաշվետվություններ տեսնելու և արտահանելու հնարավորություն(Word, excel, pdf)՝ յուրաքանչյուր օպերատորի, բաժնի, ամբողջ կենտրոնի աշխատանքի մասով,
- Տվյալների փնտրման և ֆիլտրման հնարավորություն ցանկացած կրիտերիայի միջոցով՝ ըստ կատարողի, վերնագրի, կարգավիճակի, զանգի պատճառի, ժամանակի և այլն,
- Իրավասությունների սահմանում, աշխատակցիների համար կարգավիճակների ստեղծում(հասանելի, ընդմիջում, տեխնիկական խնդիր և այլն)հասանելիության սահմանափակումների հնարավորություն,
- Զանգերի հերթի ստեղծում, սպասման ռեժիմի միացում, ավտոմատ կերպով սպասման ժամանակի ծանուցում ծրագրում հասանելի մյուս օգտատերերին,
- Ըստ աշխատակցի կարգավիճակի զանգերի բաշխում խմբի ներսում,
- Զանգը փոխանցելու հնարավորություն,
- Սպասարկման որակի գնահատման համակարգի առկայություն,
- (NPS) Հաճախորդների հավատարմության ինդեքսը գնահատելու նպատակով ավտոմատ հարցումներ ուղարկելու հնարավորություն,
- NPS-ի արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների և վերլուծությունների ստացում և արտահանում,
- Միասնական ինտերֆեյս,
- Ներքին չատի հնարավորություն և տվյալների պահպանում,
- Այլ համակարգերի հետ ինտեգրման հնարավորություն, օր.՝ ՀԾ, չատ, էլ փոստ և այլն,
- Սկրիպտեր/շաբլոններ տեղադրելու հնարավորություն,
- Օգտագործողների անսահմանափակ քանակ,
- Ծրագրային հարցերի սպասարկում:

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,
Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...
Ավելին

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ:
Տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 9-ից իր փաստացի գործունեությունն է սկսել հասցեափոխված «Արցախ» մասնաճյուղը, ք. Երևան, Էրեբունի, Էրեբունու փողոց․․․
Ավելին

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,
Ամանորյա տոները ոչ միայն լավ ժամանակ անցկացնելու առիթ են, այլև լավ հնարավորություն շահավետ պայմաններով վարկ վերցնելու համար:
Ավելին

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ կազմակերպել էր տարեվերջյան հանդիպում-քննարկում Բանկի ավելի քան 60 մասնաճյուղերի կառավարիչների հետ, որի ընթացքում անդրադարձան նաև տարվա ձեռքբերումներին` մանրածախ բիզնեսի զարգացում, բազմաթիվ նոր պրոդուկտներ, նոր հայեցակարգին համապատասխան մասնաճյուղեր և շատ այլ իրականացված ծրագրերի արդյունքներ...
Ավելին

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,
Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...
Ավելին

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,
Այսօր Հայաստանում նշվում է Բանկային աշխատողի օրը: ՀՀ կառավարության կողմից նոյեմբերի 22-ը որպես Բանկային աշխատողի օր հռչակելը պատահական չէր. 1993թ-ին, այդ օրը, սովետական ռուբլու փոխարեն Հայաստանում շրջանառության մեջ դրվեց հայկական դրամը...
Ավելին

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,
Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...
Ավելին

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,
Ինչպես զարգացնել բիզնեսը ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ հետ, ինչ պրոդուկտներ և ծառայություններ է առաջարկում Բանկը և որտեղ ստանալ Բիզնես վարկերի գծով մասնագիտացված խորհրդատվություն: Այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխաններ հնչեցին ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ նախաձեռնությամբ Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում տեղի ունեցած փոքր և միջին բիզնեսի զարգացման վերաբերյալ Բիզնես ֆորումի ընթացքում...
Ավելին

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ:
Տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 18-ից իր փաստացի գործունեությունն է սկսել «Կումայրի» մասնաճյուղը, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Թբիլիսյան խճուղի 2/14 հասցեում...
Ավելին

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) նպատակով հայտարարում է ապահովագրական ընկերության ընտրության բաց մրցույթ...
Ավելին
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am