Գլխավոր / Նորություններ
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ՝ Բնության համաշխարհային հիմնադրամի գործընկեր

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» ծրագրի շրջանակում վերջերս Վայք քաղաքում կայացավ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի և Վայոց Ձորի համայնքների ներկայացուցիչների հանդիպումը:

Նշված ծրագրի նպատակը կովկասյան էկոտարածաշրջանում բնության հատուկ պահպանվող տարածքների, արոտավայրերի, վայրի կենդանիների ապրելավայրերի ու անտառի կայուն կառավարումն է, ինչպես նաև էկո, ագրո և գինու զբոսաշրջության քաջալերումը:

Ծրագրի նախաձեռնողների կողմից ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ իր կողմից առաջարկվող ծառայությունների լավագույն պայմաններով ու սակագներով  ընտրվել է՝ որպես գործընկեր՝ թափանցիկ հաշվետվողականությամբ համապատասխան ֆինանական միջոցները շահառուներին ժամանակին և պատշաճ կարգով տրամադրելու համար:

Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) Կովկասը համարում է կենսաբազմազանության առումով նշանակալից կարևորություն ներկայացնող էկոտարածաշրջան, իսկ հիմնադրամի տեսլականն է՝ պահպանել Հայաստանն առողջ ու գեղեցիկ ներկա և ապագա սերունդների համար:

Ծրագրի առաջնահերթություններն են՝ հայկական հատուկ նշանակություն ունեցող կենդանիների՝  բեզուարյան այծերի, հայկական մուֆլոնների, գորշ արջերի և կովկասյան ընձառյուծների պահպանումն ու տարածաշրջանի համայնքներում առկա այլ խնդիրների լուծումները մեկ ամբողջության մեջ դիտարկելը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, արժևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքները, ինչպես նաև ՀՀ մարզերում զբաղվածության մակարդակի բարձրացումը, մշտապես կարևորում է նմանատիպ նախաձեռնությունների իրականացումը և այս անգամ էլ պատրաստակամություն է հայտնել զորավիգ լինել Վայոց Ձորի մարզում բնապահպանական ծրագրի իրականացմանը՝ միաժամանակ նպաստելով տնտեսական ակտիվության բարձրացմանը:

Նորություններ
Հոկտեմբեր 19, 2017
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»  ՓԲԸ-ն «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) նպատակով հայտարարում է ապահովագրական ընկերության ընտրության բաց մրցույթ...


Ավելին
Հոկտեմբեր 17, 2017
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում է IntelExpress համակարգի ակցիան

Հարգելի hաճախորդներ և գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ IntelExpress համակարգը 17/10/2017-31/12/2017թթ. ժամանակահատվածում իրականացնում է ակցիա՝ Հայաստանից դեպի ՈՒկրաինա, Վրաստան, Ղազախստան, Մոլդովա և Տաջիկստան միջազգային դրամական փոխանցումների համար...


Ավելին
Սեպտեմբեր 29, 2017
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում է «Student Quest» ուսանողական ակցիան

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ MasterCard Ուսանող քարտապանների շրջանակներում մեկնարկում է Student Quest (ՈՒսանողական Քվեսթ) ինտերակտիվ խաղը, որը գործելու է 2017թ.-ի հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը...


Ավելին
Սեպտեմբեր 25, 2017
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հայտարարում է հերթերի կառավարման համակարգի ներդրման ծրագրի ընտրության բաց մրցույթ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»  ՓԲԸ-ն հայտարարում է հերթերի կառավարման  համակարգի ներդրման  ծրագրի  ընտրության  բաց  մրցույթ...


Ավելին
Սեպտեմբեր 12, 2017
Հիփոթեքային վարկ ք.Երևան, Վերին Անտառային 131 հասցեում բնակարան ձեռք բերելու համար

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ «ԼՈԳԻՆՎԵՍՏ» ընկերության   հետ համագործակցության շրջանակներում Կենտրոն վարչական շրջանի Վերին անտառային 131 հասցեում գտնվող նորակառույց բնակելի համալիրում բնակարաններ ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկավորման համար առաջարկում է շահավետ պայմաններ...


Ավելին
Սեպտեմբեր 02, 2017
«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն առաջարկում է Ձեզ օգտվել ABB BOT-ից

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն առաջարկում է Ձեզ օգտվել ABB BOT-ից, որը Բանկի հատուկ էջն է ՏԵԼԵԳՐԱՄ մեսենջերում (Telegram messenger), որտեղ ավտոմատ մշակվում և ակնթարթորեն Ձեզ է տրամադրվում հետևյալ տեղեկատվությունը...


Ավելին
Սեպտեմբեր 01, 2017
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ Գանձապետական դեպարտամենտի Արժեթղթերով և արտարժութային գործառնությունների բաժնի առաջատար մասնագետի ժամանակավոր թափուր հաստիքը համալրելու համար...

 


Ավելին
Օգոստոս 18, 2017
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ արդեն հասանելի է նաև Easy Wallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից մատուցվող ծառայություններից կարող եք օգտվել նաև Easy Wallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով՝ կատարելով հետևյալ գործարքները...


Ավելին
Օգոստոս 16, 2017
Արդեն գործում է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «ՆՈՐ ԱՎԱՆ» մասնաճյուղը

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ, ք. Երևան, Բաբաջանյան փողոց, թիվ 44/1 հասցեում իր փաստացի գործունեությունն է սկսել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «ՆՈՐ ԱՎԱՆ» մասնաճյուղը...


Ավելին
Օգոստոս 15, 2017

Հարգելի hաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ այսուհետ չի սպասարկելու Anelik դրամական փոխանցումների համակարգը...


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ պաշտոնական կայք-էջի հասցեն է՝
www.armbusinessbank.am