Գլխավոր / Նորություններ
ՙՈՍԿԵ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ՚ ՎԱՐԿԱՅԻՆ ԳԻԾ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՔԱՐՏՈՎ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Օրեր առաջ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Գլխամասային Գրասենյակում տեղի ունեցավ պրոդուկտիվ և հետաքրքիր հանդիպում-քննարկում ԵՊՀ-ի մի խումբ ուսանողների հետ: Հանդիպման նպատակն էր լսել կարծիքներ և առաջարկություններ հենց այս սեգմենտի ներկայացուցիչներից, որոնց համար Բանկը հանդես է գալիս նոր առաջարկով:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ առաջնորդվելով ՙԿրթված սերունդ՝ հուսալի ապագա՚ կարգախոսով, առաջարկում է ավելի շահավետ պայմաններով և նոր արտոնություններով ուսանողական քարտ՝ ՙՈսկե երիտասարդություն՚ վարկային գիծ ստանալու հնարավորությամբ:

Բանկի նպատակն է հնարավորություն ընձեռել երիտասարդներին ստեղծել վարկային պատմություն ուսանողական տարիքից և հետագայում լիարժեք օգտվել բանկային ծառայություններից: 18-23 տարեկան ՀՀ-ում և ԱՀ-ում հաշվառված ռեզիդենտ ուսանողները հնարավորություն կունենան ստանալ վարկային գիծ մինչև երկու տարի մարման ժամկետով՝ առանց եկամտի աղբյուրի ստուգման և առանց վարկային պատմություն ունենալու:

Ուսանողական քարտով գնումներ կատարելիս քարտապանները կստանան զեղչեր գործընկեր առևտրի և սպասարկման կետերում, ինչպես նաև կկուտակեն բոնուսներ յուրաքանչյուր անկանխիկ վճարումից, որոնք հետագայում կարող են փոխարինել տարբեր արժեքավոր նվերներով:

ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ Ալյոնա Ստրատանի խոսքով նման հնարավորությունների ընձեռումը կբերի երիտասարդ պոտենցիալ հաճախորդների բազայի ձևավորմանը, ովքեր հետագայում կօգտվեն Բանկի այլ պրոդուկտներից և արդյունքում կձևավորեն երկարատև և կայուն գործարար հարաբերություններ  Բանկի հետ:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…

Նորություններ
Մայիս 27, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Մայիս 26, 2020
ՇԱՀԱՎԵՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀՀ Կառավարության աջակցման 14-րդ միջոցառման շրջանակներում, որն ուղղված է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանը, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ առաջարկում է ուսման վարձի վճարման նպատակով յուրաքանչյուր ուսանողի համար հասանելի և շահավետ պայմաններով ուսանողական վարկեր...


Ավելին
Մայիս 19, 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ ս.թ. մայիսի 18-ից «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «ՏԱՇԻՐ» մասնաճյուղը  վերսկսել է իր գործունեությունը


Ավելին
Մայիս 15, 2020

      Հարգելի հաճախորդներ,

    Հայտնում ենք, որ Բանկի կողմից հայտարարված ակցիաների ամփոփիչ միջոցառումների իրականացումը ՀՀ Պարետի կողմից տրված սահմանափակումներից ելնելով՝ կհետաձգվեն անորոշ ժամկետով...


Ավելին
Մայիս 15, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Մայիս 14, 2020
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանը պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով

Մեր միասնականության հաղթանակները տոնելու նախաշեմին սովորաբար առաջ են գալիս հաճելի պարտավորություններ՝ գնահատելու այն մարդկանց, որոնց ամբողջ գործունեությունն ու նվիրումն ուղղված է մեր հայրենիքը շենացնելու, այն առավել անվտանգ ու ապահով տեսնելու նպատակին...


Ավելին
Մայիս 08, 2020
Օնլայն գնումների մարաթոն ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ VISA քարտապանների համար

Հարգելի հաճախորդներ և գորրծընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Visa քարտով կատարե՛ք 10.000 ՀՀ դրամ և ավելի գնումներ PayX-ի գործընկեր օնլայն խանութներից, մասնակցեք ՇԱՀԱՎԵՏ ՕՆԼԱՅՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՐԱԹՈՆԻՆ և ստացեք 500 նվերներից մեկը...


Ավելին
Մայիս 04, 2020
Այրում, Բագրատաշեն և այլ համայնքների շնորհակալությունը Բանկին

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Առաջին անգամ չէ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ սոցիալական աջակցության ծրագրեր է իրականացնում Տավուշի մարզում: Այս անգամ ևս Բանկն արձագանքել է համավարակի պատճառով ստեղծված...


Ավելին
Ապրիլ 30, 2020
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Ապրիլ 29, 2020
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ միջոցով վճարվել են ավելի քան 1.2 միլիարդ ՀՀ դրամի չափով հրատապ միանվագ նպաստներ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Հայբիզնեսբանկը մասնակցում է ՀՀ Կառավարության կողմից կազմակերպված և կորոնավիրուսային համավարակի հետևանքների վերացմանն ուղղված...


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.facebook.com/armbusinessbankofficial
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ինստագրամյան պաշտոնական էջի հասցեն է՝ https://www.instagram.com/armbusinessbank_official
www.armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից