Գլխավոր / Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հայտարարում է Visa և MasterCard բանկային պլաստիկ քարտերի ձեռք բերման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով մրցույթ

 Մրցույթի պայմաններն են՝

  1. Մրցույթն անց է կացվում բաց ձևով:
  2. Մրցույթին կարող է  մասնակցել ցանկացած իրավաբանական անձ, որը կներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը
  3. Քարտեր արտադրող ընկերությունը պետք է ունենա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում՝ առնվազն երեք տարի
  4. Կազմակերպությունը  պետք է  ունենա  հաշվարկային  հաշիվ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ  և կազմակերպության հետ պայմանագրից բխող բոլոր փոխհաշվարկները կատարվելու են ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ առկա հաշվի միջոցով:
  5. Առաջարկը պետք է ներկայացվի Visa և MasterCard առանց հպման չիպային պլաստիկ քարտերի քարտանմուշների մատակարարման գծով և քարտերի չիպերին ներկայացվող պահանջները պետք է բավարարեն կից ներկայացված պայմաններին. 
  • Քարտը պետք է ունենա մագնիսական ժապավեն, կիսահաղորդչային բյուրեղ (chip), առանց հպման հաղորդիչ (contactless)
  • Մատակարար ընկերությունը պետք է հավաստագրված լինի EMVCo, VISA և MasterCard ընկերությունների կողմից
  • Առաջարկվող չիպի տեսակը պետք է ունենա համապատասխան կարգաբերումները և հնարավորությունները ԲՊՑ ընկերության SMART Vista ծրագրով աշխատելու համար
  • Մատակարար ընկերությունը պետք է ապահովի 24/7 ռեժիմով աջակցություն՝ անհրաժեշտության դեպքում, քարտերի ներդրման, տեստավորման պրոցեսն ապահովելու համար: Բանկի կողմից ուղարկված հարցմանը առավելագույնը 15 րոպե հետո արձագանքելու հնարավորություն:
  1. Առաջարկում նշված գինը պետք է ներառի`

       Ռեզիդենտների համար՝ բոլոր ծախսերը, այդ թվում առաքումը «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ (ք. Երևան, Նալբանդյան 48) և հարկերը:

       Ոչ ռեզիդենտների համար՝ բոլոր ծախսերը մինչև Զվարթնոց օդանավակայան, ներառյալ հարկերն ու տուրքերը:

 Պահանջվող փաստաթղթեր.

  • մրցույթի մասնակցության դիմում հայտ (գրվում է ազատ ոճով),
  • կոմերցիոն  առաջարկ՝  ներառյալ վերջնական գների (ներառյալ հարկերը և այլ ծախսերը) և մատակարարման ժամկետների վերաբերյալ առաջարկները, վճարման պայմանները (կանխավճար, վճարման կարգը) և հնարավոր զեղչերի տրամադրման քաղաքականությունը;
  • VISA և MasterCard վճարային  համակարգերի կողմից տրամադրված համապատասխան արտոնագրերի պատճեները,
  • կազմակերպության մասին տեղեկատվություն (կանոնադրություն, պետ.ռեգիստրի  գրանցման  վկայական) ,
  • գործընկեր կազմակերպությունների ցանկ,
  • այլ փաստաթղթեր, ըստ կազմակերպության հայեցողություն:

   Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են մրցութային դիմում-հայտերի թղթային տարբերակը՝ պահանջվող փաստաթղթերի հետ միասին, փակ ծրարներով ներկայացնել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ  Գլխամասային գրասենյակ՝ ՀՀ, ք.Երևան, Նալբանդյան 48 հասցեով, 2019 թվականի սեպտեմբերի 05-ից մինչև սեպտեմբերի 30-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:15-ից 16:45-ը:

Նորություններ
Սեպտեմբեր 23, 2019
QR ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ՄՈԲԱՅԼ ԲԱՆԿԻՆԳԻ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ի մոբայլ բանկինգի հավելվածի ծառայությունները համալրվել են նոր հնարավորությունով՝ այսուհետ հավելվածի օգտատերերը կարող են  հեռախոսով կատարել PayX QR արագ և հարմար վճարումներ բազմաթիվ խանութներում, ռեստորաններում, ինչպես նաև առևտրի և սպասարկման կետերում:


Ավելին
Սեպտեմբեր 20, 2019
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ «ԱՐՄԵՆԻԱ ԷՔՍՊՈ 2019» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՄԱՍՆԱԿԻՑ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Հայտնում ենք, որ ս.թ սեպտեմբերի 12-ից 14-ը տեղի ունեցավ «Արմենիա Էքսպո 2019» ամենամյա ցուցահանդեսը, որի ընթացքում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում էր իր կողմից մատուցվող շահավետ պայմաններով գործող ծառայությունների ամբողջական փաթեթը:


Ավելին
Սեպտեմբեր 16, 2019
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հայտարարում է աուդիտորական ծառայություն իրականացնող  կազմակերպության ընտրության մրցույթ:


Ավելին
Սեպտեմբեր 15, 2019
ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ ԵՆ

Հարգելի գործընկերներ,

 

Տեղեկացնում ենք, որ մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգվել են հետևյալ մրցույթների ժամկետները.


Ավելին
Սեպտեմբեր 13, 2019
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Սեպտեմբեր 12, 2019
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՙԱՊԱԳԱՆ ԻՄ ԱՉՔԵՐՈՎ՚ ՄՐՑՈՒՅԹԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփել է երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված ՙԱպագան իմ աչքերով՚ խորագիրը կրող նկարչական մրցույթը, որի ընթացքում Բանկի աշխատակիցների երեխաները նկարել էին իրենց պատկերացրած բարեկեցիկ և հուսալի ապագան...


Ավելին
Սեպտեմբեր 06, 2019
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
Սեպտեմբեր 06, 2019
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵԿՆԱՐԿԱԾ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Ուսումնական տարվա նախաշեմին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփել է «Փոքր բիզնեսի վարկավորման հիմունքների ուսումնասիություն և վերլուծություն»  դասընթացի շրջանակներում իրականացված երիտասարդ կադրերի վերապատրաստման և ներգրավման ծրագիրը: Ծրագրի ընթացքում աշխատանքային փորձ չունեցող ՀՀ տարբեր բուհերի 12 ուսանողներ հնարավորություն ունեցան երկու ամիս անցկացնել Բանկի Փոքր բիզնեսի զարգացման վարչությունում...


Ավելին
Օգոստոս 30, 2019

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին...


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն սոցիալական ցանցերում պաշտոնապես գրանցված չէ:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ պաշտոնական կայք-էջի հասցեն է՝
www.armbusinessbank.am