Գլխավոր / Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի գործընկերներ,

ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ-ն հայտարարում է  փաստաթղթաշարժի  ամբողջական էլեկտրոնային հենքի  տեղափոխման ծրագրային ապահովման մրցույթ՝ մասնաճյուղային ցանցի աշխատողներից ստացվող զանգերի կենտրոնացման և խնդիրների ամբողջական սպասարկման նպատակով:

Մրցույթի պայմաններն են՝

1. Ընկերությունը պետք է ունենա.

  • նշված համակարգերի ներդրման և վաճառքի իրավունք,
  • նշված կամ նմանատիպ համակարգերի տեղակայման և տեխնիկական աջակցության կայացած մեխանիզմներ և  փորձ:

2. Մասնակից ընկերության կողմից ներկայացված գնառաջարկը պարտադիր պետք է պարունակի ստորև կետերը.

  • ընդհանուր արժեքը` բոլոր հարկերը ներառված,
  • մատակարարման ժամկետը,
  • երաշխիքային սպասարկման պայմանների առաջարկ,
  • տեխնիկական աջակցության ապահովման պայմանները,
  • նշել այլ պայմաններ՝ Ընկերության հայեցողությամբ:

3. Պահանջվող փաստաթղթեր.

  • մրցույթին մասնակցության դիմում-հայտ,
  • գնառաջարկ,
  • կազմակերպության մասին տեղեկատվություն (կանոնադրություն, պետ.ռեգիստրի  գրանցման  վկայական, տարեկան հաշվետվություններ),
  • գործընկեր կազմակերպությունների ցանկը:

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են մրցութային դիմում-հայտերի թղթային տարբերակը՝ պահանջվող փաստաթղթերի հետ միասին, փակ ծրարներով ներկայացնել ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ  ՓԲԸ  Գլխամասային գրասենյակ՝ ՀՀ, ք.Երևան, Նալբանդյան 48 հասցեով, 2019 թվականի Հուլիսի  25-ից մինչև Օգոստոսի 20-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:15-ից 16:45-ը, իսկ  միջազգային ընկերությունները կարող են ուղարկել info@armbusinessbank.am հասցեին:

 Փակ ծրարի վրա պետք նշվի.

  • ՙՉբացել մինչև մրցույթի անցկացման օրը՚  գրառումը,
  • ՙՄրցութային հանձնաժողովին՚ գրառումը,
  • Ուղարկող (Մրցույթի մասնակից) և ստացող (Մրցույթի կազմակերպիչ) կազմակերպությունների հասցեները, ամբողջական անվանումները:

Մրցույթի արդյունքների վերաբերյալ բոլոր մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2019 թվականի  Սեպտեմբերի  15-ը:

Տեղեկությունների համար կարող եք  զանգահարել  ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚  ՓԲԸ  Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն (+37410) 59 20 22 հեռախոսահամարով կամ Մասնաճյուղային ցանցի աջակցման բաժին (+37410) 59 20 69 հեռախոսահամարով   կամ գրել Mushegh.Gishyan@armbusinessbank.am  և/կամ Anna.Alikhanyan@armbusinessbank.am  էլեկտրոնային հասցեներին:

Ծրագրային ապահովման համար սահմանվող նվազագույն պահանջները

  • Օգտագործողների քանակ՝ անսահմանափակ,
  • Հայերեն և/կամ ռուսերեն լեզվի առկայություն,
  • Հայտերի ստեղծման հնարավորություն,
  • Հայտերի վերահասցեավորում՝ ըստ կատարող ստորաբաժանման,
  • Ենթահայտերի ստեղծման հնարավորություն,
  • Հայտերի միավորում կամ առանձնացում,
  • Հիշեցումներ ստանալու հնարավորություն հենց համակարգում և/կամ էլեկտրոնային նամակով,
  • Մեկնաբանություններ ավելացնելու հնարավորություն,
  • Հայտերին և նամակագրությանը փաստաթղթեր կցելու հնարավորություն,
  • Հայտերում գրանցված խնդիրների լուծման գնահատման հնարավորություն /որակային, ժամկետային/, հետադարձ կապի հնարավորություն,
  • Վիճակագրական տվյալներ, ամփոփ ցուցակներ և հաշվետվություններ տեսնելու և արտահանելու հնարավորություն /Word, excel, pdf/,
  • Հայտերի խմբավորման հնարավորություն /ըստ ստորաբաժանումների, ժամկետների, թեմաների և այլն/,
  • Խմբեր ստեղծելու հնարավորություն,
  • Տարբեր հատկանիշներով փնտրելու հնարավորություն /ըստ կատարողի, ստացողի, վերնագրի և այլն/,
  • Իրավասությունների սահմանում, հասանելիության սահմանափակումների հնարավորություն,
  • Առանձին նամակագրությունների մեջից ավտոմատ հայտերի ստեղծման հնարավորություն /split/,
  • Հաճախ տրվող հարցերին պատասխանների ձևանմուշների ստեղծման հնարավորություն /шаблоны ответов/,
  • Ինտեգրում Microsoft outlook-ին և այլ համակարգերին
Նորություններ
Օգոստոս 23, 2019
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Հաճախորդների սպասարկումն էլ ավելի հարմարավետ կազմակերպելու համար ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ երեք երևանյան մասնաճյուղ կաշխատի շաբաթ օրը...


Ավելին
Օգոստոս 21, 2019
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի հովանավոր

 Հարգելի հաճախորդների և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցեց «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովին, որը տեղի ունեցավ օգոստոսի 17-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում...


Ավելին
Օգոստոս 16, 2019
Շաբաթ օրը կսպասարկեն Բանկի Կենտրոն ԵՎ Մերգելյան մասնաճյուղերը

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ իր հաճախորդների սպասարկումն առավել հարմարավետ իրականացնելու և բանկային գործառնությունները հանգստյան օրերին հասանելի դարձնելու նպատակով քաղաք Երևանում գտնվող ՙԿԵՆՏՐՈՆ՚ և ՙՄԵՐԳԵԼՅԱՆ՚ մասնաճյուղերում ս.թ. օգոստոսի 17-ին կիրականացնի հաճախորդների սպասարկում...


Ավելին
Օգոստոս 14, 2019
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ բարելավել է անշարժ գույքի ապահովվածությամբ ֆիզիկական անձանց տրամադրվող վարկերի և վարկային գծերի պայմանները

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ զգալիորեն բարելավել է անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի և վարկային գծերի պայմանները...


Ավելին
Օգոստոս 05, 2019
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հայտարարում է  մրցույթ՝ Պրոցեսինգային կենտրոնի համար սերվերային սարքավորումներ ձեռք բերելու նպատակով...


Ավելին
Օգոստոս 02, 2019
ԺՊԻՏՆԵՐ ԵՎ ԳՈՒՅՆԵՐ. ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ՀԱՇՏ ՃԱՄԲԱՐ» ԾՐԱԳՐԻՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ-ն արդեն երրորդ անգամ մեծ սիրով մասնակցեց «Հաշտ Ճամբար» ծրագրին, որի նախաձեռնողն էր Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը...


Ավելին
Օգոստոս 01, 2019
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ՆՈՐԱԲԱՑ ՙԶՎԱՐԹՆՈՑ՚ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ԿԳՈՐԾԻ 24/7 ՌԵԺԻՄՈՎ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Ուրախ ենք տեղեկացնել, որ հուլիսի 29-ին գործարկվել է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նոր մասնաճյուղը՝ ՀՀ, ք. Երևան, Զվարթնոց օդանավակայանի նոր ուղևորային համալիրի ժամանման սրահի հանրային գոտում...


Ավելին
Հուլիս 31, 2019
«ԲԻԶՆԵՍ-ԱՎՏՈ» ՎԱՐԿԱՏԵՍԱԿ ՁԵՐ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հանդես է գալիս նոր ՝«Բիզնես-Ավտո» վարկատեսակով, որը նախատեսված է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար...


Ավելին
Հուլիս 29, 2019
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՆՈՐ ԿՈՆՑԵՊՏԸ

Հարգելի հաճախորդների և գործընկերներ,

Սույն թվականի հուլիսի 19-ին տեղի ունեցավ ք. Երևան, Նոր Նորք, Միկոյան 2/13 հասցեում տեղակայված ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ժամանակակից և հարմարավետ, նոր դիզայն ստացած մասնաճյուղի բացման արարողությունը:


Ավելին
Հուլիս 29, 2019
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ հայտարարում է  մրցույթ՝ Զանգերի Կենտրոնի համար ծրագրային ապահովում ձեռք բերելու նպատակով...


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն սոցիալական ցանցերում պաշտոնապես գրանցված չէ:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ պաշտոնական կայք-էջի հասցեն է՝
www.armbusinessbank.am