Գլխավոր / Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ հայտարարում է 10 նոր բանկոմատների ձեռք բերման մրցույթ:

Մրցույթի պայմաններն են ՝

1.         Ընկերությունը պետք է ունենա.

  • ՀՀ-ում բանկոմատների վաճառքի իրավունք,
  • ՀՀ-ում բանկոմատների տեխնիկական աջակցության կայացած մեխանիզմներ և  փորձ:

2.         Մասնակից ընկերության կողմից ներկայացված գնառաջարկը պարտադիր պետք է պարունակի ստորև կետերը.

  • Ընդհանուր արժեքը` բոլոր հարկերը ներառված,
  • Մատակարարման ժամկետը,
  • Երաշխիքային սպասարկման պայմանների առաջարկ,
  • Տեխնիկական աջակցության ապահովման պայմանները,
  • Նշել այլ պայմաններ՝ Ընկերության հայեցողությամբ:

3.         Պահանջվող փաստաթղթեր.

  • Մրցույթին մասնակցության դիմում-հայտ
  • Գնառաջարկ
  • Կազմակերպության մասին տեղեկատվություն (կանոնադրություն, պետ.ռեգիստրի  գրանցման  վկայական, տարեկան հաշվետվություններ)
  • Գործընկեր կազմակերպությունների ցանկը

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են մրցութային դիմում-հայտերի թղթային տարբերակը՝ պահանջվող փաստաթղթերի հետ միասին, փակ ծրարներով ներկայացնելՙ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ  ՓԲԸ  Գլխամասային գրասենյակ՝ ՀՀ, ք.Երևան, Նալբանդյան 48 հասցեով, 2019 թվականի օգոստոսի  1-ից մինչև օգոստոսի 30-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:15-ից 16:45-ը, իսկ  միջազգային ընկերությունները կարող են ուղարկել info@armbusinessbank.am հասցեին:

 Փակ ծրարի վրա պետք նշվի.

  • ՙՉբացել մինչև մրցույթի անցկացման օրը՚  գրառումը.
  • ՙՄրցութային հանձնաժողովին՚ գրառումը.
  • Ուղարկող (Մրցույթի մասնակից) և ստացող (Մրցույթի կազմակերպիչ) կազմակերպությունների հասցեները, ամբողջական անվանումները:

Մրցույթի արդյունքների վերաբերյալ բոլոր մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2019 թվականի  Սեպտեմբերի  15-ը:

Տեղեկությունների համար կարող եք  զանգահարել  ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚  ՓԲԸ  Մասնաճյուղային ցանցի զարգացման վարչություն (+37410) 59 20 20 (ներքին՝ 610) հեռախոսահամարով կամ Վճարման և քարտային հետգործառնությունների վարչություն (+37410) 59 20 20 (ներքին՝ 411) հեռախոսահամարով կամ գրել tigran.hayrapetyan@armbusinessbank.am և/կամ arthur.tadevosyan@armbusinessbank.am էլեկտրոնային հասցեներին:

 

 Ծրագրային ապահովման համար սահմանվող նվազագույն պահանջները

  • Բանկոմատների ծրագրային ապահովումը պետք է լինի MasterCard և Visa վճարահաշվարկային համակարգերի կողմից սերտիֆիկացված և վավերական լինի առնվազն 5 տարի,
  • Անվտանգության բանալիները պահպանող համակարգը, EMV տվյալները կիրառող համակարգերը և սարքերը  պետք է լինեն MasterCard և Visa վճարահաշվարկային համակարգերի կողմից սերտիֆիկացված և վավերական լինեն առնվազն 5 տարի,
  • Բանկոմատները պետք է համալրված լինեն քարտի և PIN կոդի անվտանգ մուտքագրման սարքերով (PIN PAD cover և այլն),
  • Բանկոմատները պետք է համալրված լինեն հակասքիմերային համակարգերով՝ PIN PAD-ի, card reader-ի, դրամի տրամադրման մոդուլի, դիմաշապիկի, տեխնիկական սպասարկման մասում բոլոր կոմունիկացիոն սարքերի և դրանց կապող մոդուլների հակաառևանգման և այլ սարքերի տեղադրման անհնարինությունն ապահովող համակարգերով,
  • Բանկոմատները պետք է հնարավորություն ունենան իրականացնելու առանց հպման քարտերի սպասարկում,
  • Բանկոմատները պետք է ինտեգրացված լինեն SmartVista պրոցեսինգային ծրագրին (հավատարմագրված և տեստավորված) և ՕՀ,
  • Ձեռք բերվող բանկոմատների համար ՀՀ-ում պետք է առկա լինի սպասարկող կազմակերպություն, որը 24/7 ռեժիմով պետք է իրականացնի բանկոմատների տեխնիկական և ծրագրային աջակցությունը, այդ թվում սերտիֆիկացման  ժամանակ,
Նորություններ
Օգոստոս 23, 2019
ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Հաճախորդների սպասարկումն էլ ավելի հարմարավետ կազմակերպելու համար ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ երեք երևանյան մասնաճյուղ կաշխատի շաբաթ օրը...


Ավելին
Օգոստոս 21, 2019
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի հովանավոր

 Հարգելի հաճախորդների և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցեց «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովին, որը տեղի ունեցավ օգոստոսի 17-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում...


Ավելին
Օգոստոս 16, 2019
Շաբաթ օրը կսպասարկեն Բանկի Կենտրոն ԵՎ Մերգելյան մասնաճյուղերը

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ իր հաճախորդների սպասարկումն առավել հարմարավետ իրականացնելու և բանկային գործառնությունները հանգստյան օրերին հասանելի դարձնելու նպատակով քաղաք Երևանում գտնվող ՙԿԵՆՏՐՈՆ՚ և ՙՄԵՐԳԵԼՅԱՆ՚ մասնաճյուղերում ս.թ. օգոստոսի 17-ին կիրականացնի հաճախորդների սպասարկում...


Ավելին
Օգոստոս 14, 2019
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ բարելավել է անշարժ գույքի ապահովվածությամբ ֆիզիկական անձանց տրամադրվող վարկերի և վարկային գծերի պայմանները

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ զգալիորեն բարելավել է անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի և վարկային գծերի պայմանները...


Ավելին
Օգոստոս 05, 2019
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի գործընկերներ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հայտարարում է  մրցույթ՝ Պրոցեսինգային կենտրոնի համար սերվերային սարքավորումներ ձեռք բերելու նպատակով...


Ավելին
Օգոստոս 02, 2019
ԺՊԻՏՆԵՐ ԵՎ ԳՈՒՅՆԵՐ. ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ՀԱՇՏ ՃԱՄԲԱՐ» ԾՐԱԳՐԻՆ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ-ն արդեն երրորդ անգամ մեծ սիրով մասնակցեց «Հաշտ Ճամբար» ծրագրին, որի նախաձեռնողն էր Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը...


Ավելին
Օգոստոս 01, 2019
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ՆՈՐԱԲԱՑ ՙԶՎԱՐԹՆՈՑ՚ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ԿԳՈՐԾԻ 24/7 ՌԵԺԻՄՈՎ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Ուրախ ենք տեղեկացնել, որ հուլիսի 29-ին գործարկվել է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նոր մասնաճյուղը՝ ՀՀ, ք. Երևան, Զվարթնոց օդանավակայանի նոր ուղևորային համալիրի ժամանման սրահի հանրային գոտում...


Ավելին
Հուլիս 31, 2019
«ԲԻԶՆԵՍ-ԱՎՏՈ» ՎԱՐԿԱՏԵՍԱԿ ՁԵՐ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հանդես է գալիս նոր ՝«Բիզնես-Ավտո» վարկատեսակով, որը նախատեսված է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար...


Ավելին
Հուլիս 29, 2019
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՆՈՐ ԿՈՆՑԵՊՏԸ

Հարգելի հաճախորդների և գործընկերներ,

Սույն թվականի հուլիսի 19-ին տեղի ունեցավ ք. Երևան, Նոր Նորք, Միկոյան 2/13 հասցեում տեղակայված ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ժամանակակից և հարմարավետ, նոր դիզայն ստացած մասնաճյուղի բացման արարողությունը:


Ավելին
Հուլիս 29, 2019
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ հայտարարում է  մրցույթ՝ Զանգերի Կենտրոնի համար ծրագրային ապահովում ձեռք բերելու նպատակով...


Ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն սոցիալական ցանցերում պաշտոնապես գրանցված չէ:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ պաշտոնական կայք-էջի հասցեն է՝
www.armbusinessbank.am